ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ

ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ միասնական Արեւմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։ Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։ Երկրորդ հիմնական ուղղությունը,…

Կարդալ ավելին

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը. Նիկոլ Փաշինյան

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել՝ ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները հետաքննությունն ու քրեական հետապնդումն ապահովելու համար։ Բռնության նման գործողություններին պետք է պատշաճ վերաբերվել՝ ագրեսորի համար հետեւանքներ ունենալով», – գրել է նա։        

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին հայտնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:         

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Արարատ Միրզոյանը Ժնեւում հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը: Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպ Ռիքերի հետ. անդրադարձել են հայ գերիներին գնդակահարելու տեսանյութին

Հոկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, այդ թվում` միջազգային մեխանիզմների ներդրումը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ կողմից առանձնակի դաժանությամբ իրականացված…

Կարդալ ավելին

Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը․ Օվերչուկ

Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը․ Օվերչուկ

Հայաստանը տնտեսապես շահում է եվրասիական ինտեգրումից եւ աջակցում դրա խորացմանը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բավական է ասել, որ Միության միասնական թվային օրակարգը հայտնվել է Հայաստանի ներկայացուցիչների առաջարկով։ Այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նրանց ակտիվ մասնակցությամբ կարեւոր բարեփոխում է նախապատրաստվում՝ կապված ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների միջեւ արդյունաբերական համագործակցության զարգացման եւ ավելացված արժեքի ստեղծման նոր ինտեգրացիոն անդրսահմանային շղթաների ձեւավորման հետ։ Խոսքը ավիաշինական, միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության եւ բարձր տեխնոլոգիական այլ ոլորտների զարգացման…

Կարդալ ավելին

Տրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան

Տրամաբանական կլինի, որ բանակցություններ լինեն նաեւ Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև. Ռուբինյան

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության»  հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ – Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն…

Կարդալ ավելին

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ: «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, և մենք միշտ պատրաստ ենք ու սպասում ենք: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը, նկատի ունեմ զինվորականներին, հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, և հակառակորդը պետք է փորձի խնդիր լուծել՝ ի նպաստ իրեն»,-ասաց…

Կարդալ ավելին

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում. ԳՇ

«Ունենք հրաման՝ ՀՀ սուվերեն սահմանների վերականգնում.ամեն ինչ անելու ենք հրամանը կատարելու համար»-, այս մասին հայտնել է ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Մարտիկյանը նշել է նաև, որ ադրբեջանական վերջին ահաբեկչական հարձակման դեպքում ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում:        

Կարդալ ավելին

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Բաքվում բողոքի ակցիա է անցկացվել Իրանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի պատճառը, իբր, բողոքն էր «Իրանում քաղաքացիների իրավունքների ոտնահարման եւ կանանց նկատմամբ բռնաճնշումների դեմ»։  Ըստ Turan-ի՝ մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկել են՝ «Ազատություն Հարավային Ադրբեջանին», «Հեռացի՛ր, մոլլաների ռեժիմ», «Մա՛հ Իրանին», «Հեռացի՛ր, բռնապետ»։  Դեսպանատան շենքի դիմաց ոստիկանները չեն միջամտել, եւ հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։        

Կարդալ ավելին
1 8 9 10 11 12 21