Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…

Կարդալ ավելին

ՊՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՊՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պն մամուլի քարտուղարության պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: The Ministry of Defence of Azerbaijan has spread disinformation, claiming that units of the Armenian Armed Forces opened fire towards the Azerbaijani positions located in the Eastern part of Armenian-Azerbaijani border zone on November 18, at 12:50 a.m….

Կարդալ ավելին

«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տոկոսով ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը: 12 տոկոսով էլ ավելացվել են սոցիալական ծախսերը. 2023 թ. հուլիս ամսից կբարձրանա կենսաթոշակների չափը: 2023 թ. միջին կենսաթոշակը մոտավորապես 44.500 դրամից…

Կարդալ ավելին

Թուրքիան մտադիր է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախներին

Թուրքիան մտադիր է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախներին

Թուրքիան մտադիր է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող թիրախներին, երբ ավարտի Իրաքում Քրդստանի բանվորական կուսակցության ապստամբների դեմ «անդրսահմանային գործողությունը», հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան։ Կառավարությունը քուրդ զինյալներին մեղադրել է կիրակի օրը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։ «Թուրքիայի նկատմամբ քուրդ զինյալներից կամ Իսլամական պետությունից բխող սպառնալիքներն անընդունելի են»,- Reuters-ին ասել է թուրք պաշտոնյան ՝ հավելելով, որ Անկարան այս կամ այն կերպ կվերացնի սպառնալիքներն իր հարավային…

Կարդալ ավելին

Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր

Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: Այս մասին նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա տեղեկացմամբ հավելավճարի հաշվարկումը պայմանավորված կլինի այդ զինծառայողների` ատեստավորում անցնելու հանգամանքով: Նախաձեռնության համաձայն` հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ…

Կարդալ ավելին

6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

6 ամիս ծառայելուց հետո ժամկետային զինծառայողը կարող է անցնել պայմանագրային զինծառայության. ԱԺ-ն քննարկել է օրենքի նախագիծը

Զորակոչվելուց եւ 6 ամիս ուսումնական զորամասում ծառայելուց եւ որպես զինվոր թրծվելուց հետո Կառավարությունը զինծառայողին հնարավորություն է ընձեռում այդ օրվանից դառնալ պայմանագրային զինծառայող եւ օգտվել պայմանագրային զինծառայողին տրվող բոլոր հնարավորություններից եւ արտոնություններից: Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ  նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել…

Կարդալ ավելին

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 13֊ի լույս 14֊ի գիշերը կրակ են բացել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է»։        

Կարդալ ավելին

Հայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Հայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիեւի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, եւ տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։        

Կարդալ ավելին

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի բնակիչներ` 27-ամյա Ս.Վանյանը և 45-ամյա Ա. Հայրապետյանը նշված գյուղի վարչական տարածքի «100 հեկտար» կոչվող տեղանքում, «Տ-150» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս,…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-19:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:        

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 35