Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինՊՆ
Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ…
Կարդալ ավելին«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը (ֆոտո)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից մարտի 25-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Թևոսյանը: ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Վագիֆի Թևոսյանը ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր: Հիշեցնենք, որ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ….
Կարդալ ավելինԾավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. հայկական կողմից կա մեկ վիրավոր. ՊԲ
Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով…
Կարդալ ավելին44-օրյա պատերազմում զոհվածների թիվը կազմում է 3822. անհայտ է 208 անձի գտնվելու վայրը. ՀՀ-ին է վերադարձվել 150 գերի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու,…
Կարդալ ավելինԴիրքում մահացած հայտնաբերված զինծառայողն Արարատի մարզից էր. 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ (ֆոտո)
Մարտական հենակետում նախօրեին՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանը 2020թ.–ի դեկտեմբերին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Սյունիքի մարզում։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։ Ալբերտն ուներ մեկ ավագ քույր։ «Ալբերտը շատ հարգված ու հասարակ ընտանիքից էր։ Համայնքում շատ էին սիրում իրեն, շատ հանգիստ տղա էր։ Սիրողական մակարդակով ֆուտբոլով էր զբաղվում։ Իր նպատակն իր ընտանիքին օգնելն էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին համայնքապետարանից։ Ալբերտը միակողմանի ծնողազուրկ էր․ հայրը տարիներ առաջ է մահացել։ Հիշեցնենք, որ ավելի…
Կարդալ ավելինՄարտական դիրքում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով. ՊՆ
Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասիին հաղորդագրություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային…
Կարդալ ավելինՍպանված 3 զինծառայողները բազմաթիվ այլ վնասվածքներ են ունեցել, նրանցից մեկն արնաքամ լինելով է մահացել. նոր բացահայտումներ
2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողները հրազենային վիրավորումից բացի ունեցել են այլ վնասվածքներ, զինծառայողներից մեկի կողոսկրերը կոտրված են եղել, նա մահացել է արնաքամ լինելով: NEWS.am-ի հետ զրույցում զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մանրամասներ հայտնեց դատաբժշկական փորձաքննությունից, որն ավարտվել էր օրեր առաջ: «Ակնհայտ է, որ զինծառայողների մարմնի տարբեր մասերին բութ առարկաներով հարվածներ են հասցվել և ակնհայտ է, որ մեկ կամ երկու անձ չէին կարող միանգամից երեք զինծառայողի այդ կերպ վնասել, մենք գործ…
Կարդալ ավելինԱրագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՊՆ–ում պաշտոն է ստացել
«Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Պետրոսյանը։ «Ծառայության եմ անցնելու պաշտպանության նախարարությունում։ Հիմա նախարարությունում եմ` փաստաթղթերի ձևակերպման հարցերով ենք զբաղվում»,–ասաց Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։
Կարդալ ավելին