«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո (տեսանյութ)

«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո (տեսանյութ)

Ժպիտ և հոգատարություն. ԱՄԻՕԻ նոր մշակույթը շարունակում է տարածվել  նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերում: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում վերաբացվեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ համանուն մասնաճյուղը՝ հաճախորդներին ներկայանալով բոլորովին նոր, թափանցիկ ու մտերմիկ սպասարկման ձևաչափով: «Զվարթնոցը» ԱՄԻՕ ԲԱՆԿԻ շուրջօրյա գործող մասնաճյուղն է, որն ունի հաճախորդների մեծ հոսք՝ պայմանավորված թե՛ Հայաստան ժամանող ուղևորներով, թե՛ այն քաղաքացիներով, որոնք չեն հասցրել իրենց գործարքներն ավարտել բանկային գործառնական օրվա ընթացքում: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր…

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը

Տեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը

Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացեց իր դռները հաճախորդների առջև՝ ժամանակակից, հարմարավետ և նորարարական ձևաչափով։ Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ, որոնք բարձր գնահատեցին բանկի նոր ձևաչափը՝ մաղթելով Բանկին ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակության բարձր աստիճան։ Ժամանակակից, թվային և նորարար. Բանկի նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով: Նոր բրենդի մասին խոսելիս ԱՄԻՕ ԲԱՆԿի Խորհրդի…

Կարդալ ավելին

ԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում . նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ

ԱՄԻՕ ԲԱՆԿ` նոր բրենդ հայաստանյան բանկային համակարգում . նոր հայեցակարգ, նոր գույներ, նոր մոտեցումներ

ՀԱՅԲՒԶՆԵՍԲԱՆԿԸ հայտարարեց վերաբրենդավորման մասին, ներկայացրեց նոր անվանումն ու ապրանքային նշանը՝ նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում: Բանկը հաճախորդներին է ներկայանում նոր բրենդով, հայեցակարգով և արժեքներով: Իրականացնելով ամբողջական վերաբրենդավորում՝  Բանկն այսուհետ ներկայանում է ԱՄԻՕ ԲԱՆԿ անվանմամբ: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ գործունեությունը միտված է հաճախորդների տարբեր խմբերի համար ֆինանսական հասանելիության ապահովմանը և բանկային գործում միջազգային առաջադեմ փորձի ներդրմանը: Նոր Բրենդի տեսլականն է՝ լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում: AMIO-ի լոգոն՝ վառ և ընկերական ժպիտով, խորհրդանշում է բոլոր…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով  առաջինը Հայաստանի բանկային համակարգում մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։ Կարևորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը և շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ցանկացած մասնաճյուղում կատարված գործարքի ավարտից հետո այսուհետ կստանան ՍՄՍ-հաղորդագրություն` Բանկից ստացած տպավորությունը 0-ից 10 սանդղակով  գնահատելու նպատակով: NPS հարցումը սպասարկման ոլորտում լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու համար: Հասկանալով…

Կարդալ ավելին

Արտոնյալ և մատչելի հիփոթեքային վարկեր զինծառայողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

Արտոնյալ և մատչելի հիփոթեքային վարկեր զինծառայողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է զինծառայողներին բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրին ինչպես կառուցապատողից, այնպես էլ երկրորդային շուկայից: Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ կողմից ծրագրի շահառու մասնակիցներին առաջարկվում է հիփոթեքային վարկ` 11% (կառուցապատողից) և 13% (երկրորդային շուկայից) հաստատուն տոկոսադրույքով, որից 5%-ը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից, 10-ից 20 տարի մարման ժամկետով, 1 000 000-ից 25 650 000 դրամ գումարի չափով, ընդ որում` գույքի ձեռք բերման արժեքի սահմանափակում առկա չէ (կառուցապատողից ձեռք…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին  պայմանագիր: Մեր  համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև  դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը, – նշել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը: Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հովանավորել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությունը միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ մասնակցելով Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում ս.թ. սեպտեմբերին  կայացած ավանդական միջազգային մրցաշարին, գրանցել է հաջողություններ և կրկին դարձել է հաղթող: 19-րդ անգամ անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել են 9 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանին, Լիտվայից, Հունգարիայից, Լատվիայից, Բելառուսից, Լեհաստանից եւ Ուկրաինայից: Ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ խրախուսում է առողջ ապրելակերպն ու մրցակցությունը: Շնորհավորում ենք հայկական թիմին և մաղթում առաջիկայում ևս հիշարժան գոլեր և հաղթանակներ:   ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին: Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։ Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է…

Կարդալ ավելին

Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին

Բլոգեր մայրիկները խոսել են ֆինանսական գրագիտության և «ABB Kids» քարտի մասին

  Սովորաբար բլոգեր մայրիկներն իրենց հետևորդների հետ կիսվում են շատ գաղտնիքներով՝ ինչպե՞ս սովորեցնել երեխային սիրել գիրքը, ինչպե՞ս հասկանալ նրա ցանկությունները, ինչպե՞ս մարզվել, հանգստանալ, կառավարել ժամանակը և ամենակարևորը՝  ինչպե՞ս լինել երջանիկ … Քննարկման թեմաների ընտրացանկում է նաև երեխաների ֆինանսական գրագիտության հարցը, ինչի կապակցությամբ էլ «Զանգակ» գրատան ջերմ հարկի տակ երիտասարդ մայրիկների հանդիպումն ուներ երեխաների հետ միասին ֆինանսական գրագիտության առաջին քայլերն անելու, իհարկե, նաև հետևորդներին բանկային շուկայում հատուկ երեխաների համար ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մշակված «ABB Kids» մանկական քարտի…

Կարդալ ավելին

ABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ

ABB Mobile. Նոր մոտեցումներ, նոր հնարավորություններ

Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանի հետ. -Պարոն Թառումյան, թեև կարճ ժամանակ է անցել, ինչ հաճախորդներին հասանելի է ABB Mobile հավելվածի թարմացված տարբերակը, սակայն հետաքրքիր են օգտատերերի արձագանքները: Հավելվածի թվային նոր լուծումներից ի՞նչ է շահել հաճախորդը, որո՞նք են ABB Mobile-ի ուժեղ կողմերը և ո՞ր ուղղությամբ են տարվում բարելավման աշխատանքներ։   -Բնականաբար, ABB մոբայլ հավելվածի թարմացմանը նախորդել է օգտատերերի շրջանում որոշակի հետազոտություն: Մեր հաճախորդների կարծիքով, ABB Mobile հավելվածի կարևոր հատկանիշներից մեկն անվտանգությունն է: Առհասարակ, բանկային հավելվածի…

Կարդալ ավելին
1 2 3 4