ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին  պայմանագիր:

Մեր  համագործակցությունը կարևոր է ոլորտում իրազեկման բարձրացման և լիզինգի զարգացման համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման և հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարևոր է նաև  դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը, – նշել է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձևակերպել խնդիրները և դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների և ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով:

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ և ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաև լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու է լիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև համատեղ ուժերով նոր օրենսդրական նախաձեռնությունների և փոփոխությունների իրականացմանը:

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

 

Spread the love