«ԽԱՂՈՂԸ ՎԱԶԻՆ ՉԻ ՄՆԱ » ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ «ԱՅԳԵՍՏԱՆ»-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԻ ՄԹԵՐՈՒՄԸ. մանրամասները տեսանյութում (ֆոտոներ)

Հայկական գինեգործության ոլորտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այս տարի մեծ թափով աճում է  գինու արտադրությունը։ Չնայած խոչընդոտներին՝ 2022-ին արտահանման 52% աճ է գրանցվել. հիմնական շուկան շուրջ 80 % մնում է Ռուսաստանը։ Մյուս  20  % –ը  բաշխվում է Եվրոպա , ԱՄՆ եվ տեղական շուկա: Հայ գինեգործները նոր տեխնոլոգիաների փորձարկումների փուլում են։ Իսկ Հայաստանում հաստատված ռուսները տեղական շուկայում բարձրացրել են գինու պահանջարկը։  Գինու եվ կոնյակի արտադրության 2023-ի զարգացումները չնայած արտահանման  հետ կապված որոշ խնդիրների (Լարսի անցակետի պարբերաբար փակումներ , փաստաթղթային ստուգումներ և այլն) սակայն   վերջին տարիներին Հայաստանում գինի արտադրող գործարաններն ավելանում են, աճում են նաև  արտադրության ծավալները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 7.1 մլն լիտր խաղողի գինի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 92.8%–ով։

Այս շուկայի համար սա բավականին տեսանելի ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարի գինու արտադրությունը մնացել է գրեթե նույն մակարդակում, ինչ 2021-ին։

 

Այս ֆոնին հատկանշական է , որ Արարատի մարզում  գործում են խաղող մթերող գինու գործարաններ, որոնք  հաճախ այգեգործներին թելադրում են գին եվ քանակ,  սակայն  միաժամանակ գործում է այնպիսի գործարան, որը տարիներ շարունակ գյուղացիների հետ խաղողի մթերման պայամանագրեր է կնքում  և յուրաքանչյուր տարի  կարողանում է իր ռիսկերը (արտահանում, ռուբլի-դրամ տարադրամի  փոփոխություն և այլն)այնպես գնահատել, որ  այգեգործների հետ պայմանգրերը ոչ միայն թարմացնում է և մթերում՝  այլև  ավելացնում է նրանց  ծավալներն ըստ իրավիճակի, որպեսզի  խաղողը վազին չմնա եվ գյուղացիները հնարավորություն ունենան իրենց ամբողջ տարվա աշխատանքի պտուղները  քաղեն : Նվազագույնը 110 դրամով յուրաքանչյուր 1 կգ. խաղողի համար    Պռոշյանի կոնյակի գարծարանի «Այգեստան»-ի մասնաճյուղը վճարում է գյուղացիներին անխափան և մշտապես  ճիշտ ժամանակին:

«Շատ  գոհ ենք , այն հնարավորությունից , որ տալիս է մեր գործարանը, անհրաժեշտ  բոլոր պայմանները այս տարի ստեղծված են, առանց հերթերի և խաղողի հյութի պահպանմամբ առանց կորուստների մենք  բերքը կարողանում ենք մթերել»,- ասաց խաղողագործ Համլետը և ավելացրեց,-«Արդեն  շուրջ 7 տարի է համագործակցում ենք գործարանի հետ և շատ շնորհակալ ենք հիմնադրներից,  տնօրինությունից , որ  այս տարիների ընթացքում, որևէ խնդիր չի եղել , գյուղացիների կողքին են ինչպես կարողանում աջակցում են : Երբեք խաղողը գետնին չեն թողել, որ մեր տանջանքը ջուրը ընկնի, անգամ գիտենք , որ դրսում հիմա գինու և կոնյակի իրացումը խնդիր է  ճանապարհների ու ռուսական ռուբլու հետ կապված հեշտ չէ , բայց դա մեր գործարանատերերին չի խանգարել, որ նախորդ տարիների նման իրենք մեր կողքին լինեն և բերքը մթերեն»:

Թեև այս տարի   խաղողի 1 կիլոգրամը կախված շաքարայնությունից նվազագույնը մթերվում է 110 դրամով, սակայն   գյուղացիների խոսքերով՝ կարևորն այն է , որ խաղողը վազին չի մնում ու որոշ գործարանների նման կիլոգրամի  և այլ խարդավանքների մեջ չեն խաբում գյուղացիներին:  «Գյուղացու հետ գյուղացի՝  քաղաքացու հետ քաղաքացի, համեստ մարդա,  մեր  ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ,  միշտ մեր կողքինա,  էդ մարդու արածն էլ պիտի գնահատենք, մեր հետ հավասար խաղողի մթերման պրոցեսին մասնակցումա , առավոտից երեկո  գործարանումա , ոչ շաբաթ ունի՝ ոչ էլ կիրակի , մարդ  չի ասի, որ տնօրենա»,- մեզ հետ զրույցում շարունակեց  այգեգործ  Մարգարյան Համլետը   Նորաշեն  գյուղից:

Շահումյան գյուղից խաղողագործ  Վարդանն էլ ասաց, որ այս անգամ  50 տոննա խաղող է բերել մթերման  և  «Այգեստանի» մասնաճյուղում նախորդ տարիների նման որևէ  խնդիր չի եղել և յուրաքանչյուր տարի պայմանագրով բերում է այստեղ «Միակ գործարաննա, որ վստահաբար բերում եմ  ստեղ,  որովհետև    իրանցից  շատ  գոհ եմ ,  հերթ չկա  մշտական պատրաստակամ են իրանց գործընկեր՝ գյուղացիների համար»,-վերջում հավելեց այգեգործը:

Հոդվածը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love