Հրազդան քաղաքի Շահումյան փողոցը անմխիթար վիճակում է: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչները դժգոհում են, որ շոգ եղանակին փոշի է բարձրանում, իսկ անձրևոտ եղանակին անհնար է քայլել փողոցով: «Աշնանը ճանապարհը քանդել են ասֆալտապատման նպատակով, ճանապարհի կեսը ասֆալտապատել են, իսկ մյուս կեսը՝ ոչ: Ոչ մեկն էլ ոչինչ չի անում: Ամեն օր փոշու մեջ ապրում ենք: Սա կենտրոնական փողոց է: Ո՞վ է տեսել, որ կենտրոնական փողոցը չունենա մայթեզր: Հենց անձրև է գալիս ամբողջ ճանապարհը ցեխի մեջ կորում է: Չես հասկանում՝…
Կարդալ ավելինտնտեսություն
Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով
Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով՝ հունիսյան գագաթնակետից ի վեր մտավախությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Commodity Spot ապրանքային գների ինդեքսն արդեն իջել է 20 տոկոսով՝ մեկ ամիս առաջ հասնելով պատմական առավելագույնին: Ցուցանիշի հաշվարկը ներառում է էներգակիրների, մետաղների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի 23 ֆյուչերսներ։ Չնայած մատակարարման շարունակական խափանումներին՝ ամեն ինչի գները՝ բենզինից մինչեւ ցորեն, նվազում են այն մտավախությունների պատճառով, որ լճացող համաշխարհային տնտեսությունը կազդի պահանջարկի վրա: Սա կարող է որոշակի օգնություն լինել շատ երկրներում բարձր ինֆլյացիայի…
Կարդալ ավելինՈսկու արժեքը բարձրացել է
Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարից մի փոքր ավելի, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 12,4 դոլարով կամ 0,69 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 813,9 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,73 տոկոսով՝ մեկ ունցիան 1 981 դոլար։
Կարդալ ավելինԱյսօրվանից օրենքը մտավ ուժի մեջ. ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ
Այսօրվանից ուժի մեջ է մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ, այսօրվանից ՀՀ տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց կատարվող վճարների մասով, սահմանվել է դրանք ամբողջությամբ անկանխիկ իրականացնելու պահանջ։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերը, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու…
Կարդալ ավելինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Կարդալ ավելինԳԱՌՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ(ֆոտոշարք)
ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզում նախորդ տարի մեծածավալ աշխատանքներ է իրականացվել :Այդ մասին վերջերս խորհրդարանում նախորդ տարվա բյուջեյի կատարողականում փաստեց. Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանը անրադառնալով ծրագրերի իրականացմանը, մասնավորապես Գառնի խոշորացված համայնքում իրականացվել է ջրագծի վերանորոգման աշխատանքներ, որից օգտվում են Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ բնակավայրերը,այդ մասին «progressarmeni.com» -ի հետ զրույցում ասաց Գառնի խոշորացված համայնքի ղեկավար՝ Տիգրան Պողոսյանը: Տարածաշրջանի ազգաբնակչության խոսքերով՝ վերջին մեկ տարում մեծածավալ աշխատանքներ է իրականացվել և ժողովուրդը խոսում էր հատկապես Գառնի համայնքի Գեղադիր…
Կարդալ ավելին«Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ
Մենք գնահատում ենք, որ այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար… Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 2022 թվականի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով եւ այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա կիսամյակի տվյալներով հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են…
Կարդալ ավելինՀանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է. Նիկոլ Փաշինյան
Մենք ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունենք. Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները տրվում. «Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում…
Կարդալ ավելինՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար
Համաշխարհային բանկը հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար, գրում է Reuters-ը: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ մինչեւ հուլիս կանխատեսվում է, որ տարածաշրջանում մոտ 66,4 միլիոն մարդ կզգա պարենային սթրես կամ պարենային ճգնաժամ, արտակարգ իրավիճակ կամ սով: «Սննդի համակարգի ցնցումները, որոնք առաջացել են էքստրեմալ եղանակի, վնասատուների եւ հիվանդությունների բռնկումների, քաղաքական եւ շուկայական անկայունության եւ հակամարտությունների հետեւանքով, դառնում են ավելի հաճախակի եւ սաստիկ՝ ավելի շատ մարդկանց պարենային…
Կարդալ ավելինՈսկու արժեքն իջնում է
Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Նորքի Comex բորսայում իջել է 3,7 դոլարով կամ 0,2 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 934,5 դոլար։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսը էժանացել է 0,74 տոկոսով՝ մեկ ունցիան 21,262 դոլար։
Կարդալ ավելին