«Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել: Հարց – Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Պատասխան – Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի…
Կարդալ ավելինԱԳՆ
Կրեմլը հայտարարել է Արցախում խաղաղության պահպանման մասին
Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ շրջանում պահպանվի խաղաղությունը, եւ բոլոր համապատասխան կողմերը կատարեն պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈՒ շարունակվող ներխուժման վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
Կարդալ ավելինՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահի, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ միջազգային հետախուզում հայտարարելը
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդում հարուցելն ու միջազգային հետախուզում հայտարարելը։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ «Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները քրեական հետապնդում են հարուցել և միջազգային հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի,…
Կարդալ ավելին