Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ շրջանում պահպանվի խաղաղությունը, եւ բոլոր համապատասխան կողմերը կատարեն պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։