ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝  մարտի 29-ին, հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:

Տեղեկացանք, որ նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի։

Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։

Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։

Spread the love