Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ – Ռիգայի փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան – Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի – Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու – Բեյրութի –…
Կարդալ ավելինտնտեսություն
Ոսկու գինը կայունացել է
Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը կայուն է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1735 դոլարի սահմաններում՝ մեկ օր առաջ գրանցված անկումից հետո, երբ ԱՄՆ-ի վերաբերյալ ուժեղ վիճակագրությունը նպաստեց Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից ԱՄՆ հիմնական փոխարժեքի աճի վերաբերյալ սպասումներին, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.35 դոլարով կամ 0.02 տոկոսով՝ մինչեւ 1736,65 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.45 տոկոսով՝ մինչեւ 18.24 դոլարի ունցիայի դիմաց:…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 31-ին, կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ (նվազել է 2.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 470.02 դրամ (նվազել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ (աճել է 0.02 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 403-405 դրամով, վաճառվում է 411-415 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 394-404 դրամով,…
Կարդալ ավելինԾորակից լցված ջրերը ներկայացվել են որպես բնական աղբյուրի ջուր. ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովից: Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ…
Կարդալ ավելինՀայաստանը կտրուկ ավելացրել է ցորենի ներմուծումը
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց, պատժամիջոցային պատերազմի մեկնարկից եւ լոգիստիկ շղթաների խափանումից գրեթե անմիջապես հետո համաշխարհային շուկաներում հացահատիկի գները բարձրացան, իսկ մինչեւ ամառ նույն կերպ կտրուկ նվազեցին (ցորենի համար դրանք գարնանից ընկել էին մոտ 40 տոկոսով, եգիպտացորենի համար՝ 25 տոկոսով): Այս պայմաններում Հայաստանն ավելացրել է հացահատիկի ներմուծումը։ Մասնավորապես, 2022 թվականի առաջին կիսամյակում հանրապետություն է ներկրվել 187 392 տոննա հացահատիկ (սա ներառում է եգիպտացորենի եւ գարու ներմուծման տվյալները՝ համապատասխանաբար 38 998 տոննա եւ 18 176 տոննա)՝ 47…
Կարդալ ավելինՇուրջ 11 մլն դրամ է հատկացվել տեսողական խնդիր ունեցողներին ծառայություններ մատուցելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ Նախարարությունից հայտնում են, որ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով 2022 թվականին հատկացվել է շուրջ 11 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություններն ուղղված են շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանն, ինչպես նաև սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցմանը։ Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող…
Կարդալ ավելինՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից ու մանրամասնում՝ որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված լրացուցիչ ուսումնասիրությունները։ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական…
Կարդալ ավելին«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։ Հիշեցնենք, որ առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։ Ոստիկաններն ու ԱԻՆ–ը, սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում, շենքի տարածք մուտքն արգելված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար…
Կարդալ ավելինԿԲ-ները չեն կարողանա սանձել գնաճն առանց ավելի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության․ հետազոտություն
Կենտրոնական բանկերը չեն կարողանա վերահսկել գնաճը եւ նույնիսկ կարող են արագացնել գների աճը, եթե կառավարությունները չսկսեն իրենց դերը խաղալ ավելի խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ, ասվում է հետազոտության մեջ, որը ներկայացվել է քաղաքականություն մշակողներին Ջեքսոն Հոլում կայացած համաժողովում, հաղորդում է Reuters-ը: COVID-19 համավարակի ժամանակ ամբողջ աշխարհի կառավարությունները բացել են իրենց դրամարկղները, որպեսզի աջակցեն տնտեսությանը, սակայն այդ ջանքերն օգնել են բարձրացնել գնաճը մինչեւ ամենաբարձր մակարդակը վերջին գրեթե կես դարում՝ բարձրացնելով գների արագ աճի ռիսկը: Կենտրոնական բանկերն այժմ բարձրացնում…
Կարդալ ավելին«Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին»․ Անդրանիկ Թեւանյան
Շատ կարեւոր է նաեւ «Սուրմալուի» տնտեսվարողների փոխհատուցման հարցը. մարդիկ մեղավոր չեն, որ պետությունն իր ֆունկցիան չի կատարել եւ իրենց բիզնեսը հրդեհի, պայթյունի զոհ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ «Ո՞վ է պատասխան տալու «Սուրմալուի» դեպքի համար եւ ի՞նչ փոխհատուցում է տրվելու տուժածներին «Սուրմալուի» պայթյունին զոհ գնաց 16 մարդ: Կան բազմաթիվ վիրավորներ: Տուժեցին նաեւ տնտեսվարողները, որոնք հսկայական գումարներ կորցրեցին կամ կորցրեցին վարկերը մարելու հնարավորությունները: Հարց է առաջանում՝ ո՞վ…
Կարդալ ավելին







