Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն Ազգային ժողովի այգում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ խորհրդարանի բակում ծաղիկներ է խոնարհել 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների` ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Արարողությանը ներկա են եղել նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ…

Կարդալ ավելին

Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին․ ֆիննախ

Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին․ ֆիննախ

Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ընդ որում, տարեսկզբին նախատեսված է պետական ծառայողների աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Անդրադառնալով ինֆլյացիայի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ ԿԲ-ն ջանքեր է գործադրում՝ այն նորմայի սահմաններում պահելու համար։ «8,6 տոկոս ինֆլյացիան այդքան էլ մեծ ցուցանիշ չէ Հայաստանի համար, եթե համեմատենք հարեւան երկրների հետ»,-կարծում է ֆինանսների նախարարը։        

Կարդալ ավելին

Անընդունելի է համարվել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արթուր Հովհաննիսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են իտալացի վելուծաբանների, քաղաքագետների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Անընդունելի է համարվել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Արթուր Հովհաննիսյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են իտալացի վելուծաբանների, քաղաքագետների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հոկտեմբերի 24-ին հյուրընկալել են Իտալիայից ժամանած ԶԼՄ ներկայացուցիչների, վելուծաբանների եւ քաղաքագետների: Խմբի՝ մեր երկիր այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ իտալալեզու տարբեր հարթակներում ներկայացնել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակն ու քաղաքական գործընթացները: Հայ խորհրդարանականները հյուրերին են փոխանցել մանրամասն տեղեկություններ ներկա իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորներն անընդունելի են համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ կարեւորել միջազգային հասցեական…

Կարդալ ավելին

Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել Է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ջերմությամբ է հիշում Թեհրանում հունիսին տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը: Նա ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարեւանային հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:  «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ

Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների…

Կարդալ ավելին

Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի, այլեւ չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի ոչ միայն պետական սեփականություն հանդիսացող գույքի, այլեւ չկառուցապատված հողամասերի կառավարում. առաջարկը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական սեփականություն հանդիսացող կառուցապատված հողամասերի օտարման բնագավառում առաջացող իրավահարաբերությունները, հնարավորություն կընձեռվի լրացուցիչ դրամական մուտքեր ապահովել ՀՀ պետական բյուջե: «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը: Հիմնական զեկուցողի խոսքով առաջարկվում է թույլ տալ Կառավարությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացնել ոչ միայն պետական…

Կարդալ ավելին

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից…

Կարդալ ավելին

Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար

Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար

Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…

Կարդալ ավելին

Համայնքների ղեկավարներին կտրվեն շրջանային, քաղաքային, ավանային եւ գյուղական խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու լիազորություններ

Համայնքների ղեկավարներին կտրվեն շրջանային, քաղաքային, ավանային եւ գյուղական խորհուրդների ու նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու լիազորություններ

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել. օրինագիծը մնացել է անփոփոխ:Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության…

Կարդալ ավելին

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…

Կարդալ ավելին
1 26 27 28 29 30 35