ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին: Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ թանգարանացուցահանդեսային փոխանակման…
Կարդալ ավելինԱԺ
Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը ողջունել է վեհաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Օրակարգը հաստատելուց հետո «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել «Աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով քննարկում: Հարցի քննարկմանը ԵԽ անդամ Հելմուտ Կոյկինն անդրադարձել…
Կարդալ ավելինՆախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…
Կարդալ ավելինՊլանավորվում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցը Երևան. ՀՀ Ազգային ժողով
Փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը , որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը…
Կարդալ ավելինԱշխատանքային քննարկում՝ կապված ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումների հետ
ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ: Հարցն այն է, որ փետրվարի 7-ից ուժի մեջ են մտել ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝…
Կարդալ ավելինՔննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու. Այլընտրանքային նախագծեր խումբ
Ընդդիմության որոշումը՝ հրաժարվել մաս կազմել իշխանության ձևավորած քննիչ հանձնաժողովին, միակ ճիշտ տարբերակն էր՝ ծուղակում չհայտնվելու համար։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բայց խնդիրը սրանով չի պարպվում, այն մնում է բաց և ավելին, անգամ սրվում է։ Կա ծայրահեղ լրջության և ծայրահեղ կարևորության հարցերի ցանկ, որոնք պետք է պատասխան ստանան։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, որը ոչ մի կապ չունի պատերազմին առնչվող հիմնական հարցերի հետ։ Այսօրվա…
Կարդալ ավելին«Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի համար». ԱԺ հայտարարության նախագիծը
Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես նշել է. «Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։ Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների է։ «Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան լրիվ այլ…
Կարդալ ավելինԲաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների հետ
Փետրվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ու եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետների չորրորդ կուրսի ուսանողների հետ, որոնք իրենց ճանաչողական պրակտիկան են անցկացնում Ազգային ժողովում: Բաբկեն Թունյանը կարեւորել է նման հանդիպումները՝ ընդգծելով, որ դրանք առաջին հերթին անհրաժեշտ են հենց խորհրդարանականներին: Նրա խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է շփվելու այն սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք ապագայում կառավարելու են երկիրը: Բաբկեն Թունյանը կարեւորել…
Կարդալ ավելինՀայտարարություն Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Կարդալ ավելինՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին
Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող ընդդիմության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն դա եւս բավարար չէր այն ընդունելու համար: Նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը…
Կարդալ ավելին