Հասարակությունը դեռ ուշքի չեկած ապրիլի 11-ին ՍԻՍԻԱՆ-ի Տեղ համայնքում ադրբեջանական սադրանքի բեռից , որի հետևանքով հայկական կողմը ցավոք տվեց չորս զոհեր և վեց վիրավոր տղաներ, այսօր կրկին ցնցվեցինք հերթական միջադեպից, սակայն այս անգամ ըստ նախնական պաշտոնական տվյալների մենք ունեցանք վիրավոր, բայց մեր զինվորը խոցվել է ոչ թե թշնամու , այլ սեփական հրազենից արձակած փամփուշտից: Հիշեցնենք՝ որ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրեց , որ պրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N…
Կարդալ ավելինՊՆ
Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
Կարդալ ավելինԱդրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ
Ապրիլի 10-ին ինչպես Սիսիան համայնքից տեղեկացանք ադրբեջանցիները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Ինչպես արդեն մամուլում տարածվեց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նշենք՝ , որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ինչպես նաև ՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ ՊՆ մամուլի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր ՝ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կարդալ ավելինՊՆ Հաղորդագրություն
ՀՀ ՊՆ մամուլի պաշտոնական հրապարակումից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Сообщение Распространенное министерством обороны Азербайджана сообщение о том, что подразделения ВС РА 7-ого апреля с 13:20 до 13:45 якобы открыли огонь по азербайджанским позициям, расположенным в юго-восточной части армяно-азербайджанской границы, является очередной дезинформацией. …
Կարդալ ավելինՀայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը
ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է , որ Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:
Կարդալ ավելինԱնցկացվել է քննարկում «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով
Ապրիլի 7-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման խթանումը» թեմայով քննարկում։ Հնչել են ելույթներ կանանց զինվորական ծառայության խթանման, կին զինծառայողների դերի բարձրացման վերաբերյալ։ Ելույթները և դրանցում առկա առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն պաշտպանության նախարարին
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինԳեներալ Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց
ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ փետրվարի 21-ին, մերժել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը երեկ՝ 20:00-ից ձերբակալված է եղել, նա մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին…
Կարդալ ավելինԱրտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Գյոզալյանը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինված ուժերում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից: Հրամանագրերից մեկով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում է նշանակվել Արմեն Գյոզալյանը, որը մինչ այս զբաղեցնում էր հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի փոխհրամանատարի պաշտոնը (2021-ի սեպտեմբերից)։ Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը այդ պաաշտոնին նշանակվել էր 2021թվականի օգոստոսին։ Նախագահի հրամանագրերով պաշտոնից ազատվել են նաև հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ…
Կարդալ ավելին