ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը

Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, եւ արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։ «Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։

Կարդալ ավելին

Հարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինը

Հարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինը

Մեծ քանակությամբ ձվերի օգտագործումը, հակառակ տարածված առասպելի, չի հանգեցնում «վատ խոլեստերինի» մակարդակի աճի, հայտնել է Հարվարդի համալսարանի դոկտորանտ Նիկ Նորվիցը, որը մեկ ամսվա ընթացքում կերել է 720 ձու, որպեսզի ցրի առասպելը։ Փորձի արդյունքները գիտնականը ներկայացրել է իր Յութուբ-ալիքում։ Հետազոտությունն սկսելուց առաջ Նորվիցը հիպոթեզ է առաջադրել, որի համաձայն՝ ձու ուտելը չի բարձրացնում խոլեստերինը, հակառակը՝ իջեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների թիվն արյան մեջ։ Իր ենթադրոթյունն ապացուցելու համար գիտնականն  ամեն օր կերել է 24 ձու։ Մեկ ամիս անց…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացնում է  «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում +9+11, վաղը ցերեկը՝ +22+24։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+23, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+17, Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝…

Կարդալ ավելին

Կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը. ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը. ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: «Սրտանց շնորհավորում եմ բարեկամ Գերմանիայի ազգային տոնի առթիվ և մաղթում եմ շարունակական զարգացում և բարգավաճում: Հայաստանն ու Գերմանիան ունեն բարեկամության և համագործակցության երկարամյա պատմություն՝ հիմնված քաղաքակրթական, կրոնական և մշակութային արժեքների վրա»,- նշել է Հանրապետության նախագահը: Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի նախագահը, որպես «վստահության միջոց», պահանջում է ՀՀ իշխանություններից դատի տալ Ազգային հերոսներին

Ադրբեջանի նախագահը, որպես «վստահության միջոց», պահանջում է ՀՀ իշխանություններից դատի տալ Ազգային հերոսներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, լիովին լկտիանալով արդեն իսկ ձեռք բերված հաջողություններից, պահանջում է Հայաստանի իշխանություններից, որպես «վստահության միջոց», քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին։ Հիշեցնենք, որ 90-ականների սկզբին Ադրբեջանը արյունալի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Երկու տարի տևած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարողացավ Ադրբեջանին զինադադար պարտադրել, որը 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընդհատումներով տևեց մինչև 2023 թվականի սեպտեմբերը և ավարտվեց Ադրբեջանի հերթական ագրեսիայով՝ Լեռնային Ղարաբաղի…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51  մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…

Կարդալ ավելին

Մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ. Վահե Ղազարյան

Մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ. Վահե Ղազարյան

Մենք մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ արագաչափների վերաբերյալ հարցին: «Մենք արդեն, եթե չեմ սխալվում, 2024 թվականի փետրվարին, մրցույթ ենք հայտարարել և նախատեսում ենք ունենալ ժամանակակից տեսախցիկներ: Ինչ վերաբերում է նախկին արագաչափներին, դա ներդրվել է դեռևս 2013 թվականին, իրենք ունեն խնդիրներ, մաշվածություն, հետագա շահագործման պիտանի չեն լինելու: Մոտ ժամանակներս մենք կունենանք նոր համակարգ»,- նշեց Վահե Ղազարյանը:

Կարդալ ավելին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Տուգանքը վճարելուց հետո տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրում. ինչ է հորդորել ՆԳՆ ոստիկանությունը վարորդներին

Արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am համակարգում տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ստացվում է 7-ից 10 օրվա ընթացքում։ Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տուգանքի գումարը վճարելուց հետո Roadpolice.am համակարգում հնարավոր է տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը երևա այդ ժամանակահատվածում: «Հորդորում ենք մեր քաղաքացիներին վճարումը կատարելուց հետո տուգանքի մարման վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել 7-ից 10-օրյա ժամկետում: Տեղեկացնում ենք նաև, որ նախքան այդ ժամկետը լրանալը դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Կցանկանայի հուսալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա. Զախարովա

Կցանկանայի հուսալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա. Զախարովա

Կցանկանայի հուսալ, որ մի օր և հնարավորինս շուտ կգան ժամանակներ, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսկերպ նա մեկնաբանել է լրագրողի հարցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները, և հավելել, որ Հայաստանը ռազմական առումով պետք է պատասխանատու և համաչափ զարգանա»: Այդ առնչությամբ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը. Միրզոյանը՝ Վարշվայում

Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը. Միրզոյանը՝ Վարշվայում

Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝…

Կարդալ ավելին
1 49 50 51 52 53 565