Հարեւանների հետ բնականոն հարաբերություններ պետք է լինեն. Սա պարզ տրամաբանություն է փոքրիկ «բայց»-ով. Հարեւանն ինքը չի ցանկանում, որ բնականոն հարաբերություններ հաստատվեն: Դա ես չեմ ասում, դա ասում է ձեր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նա շարունակեց. «Նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից…
Կարդալ ավելինԴենիս Մացուևը և ընկերները հրավիրում են Դվին Մյուզիք Հոլլ՝ վայելելու հանրահայտ « Ջազը և դասականը »
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00, Դվին Մյուզիք Հոլլում, աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա հանրահայտ երաժիշտների հետ՝ կատարելով դասական և ջազային երաժշտություն՝ համեմված նմանը չունեցող իմպրովիզներով։ Համերգին մասնակցում են՝ Անդրեյ Իվանով / կոնտրաբաս Ալեքսանդր Սինգեր / հարվածայիններ Եկատերինա Մոչալովա / դոմրա Բորիսլավ Ստրուլև / թավջութակ Սոֆյա Տյուրինա / սաքսոֆոն Շտապեք ձեռք բերել տոմսերը, քանի որ տեղերը սահմանափակ են։ Դվին Մյուզիք Հոլլ Նոյեմբերի 8՝ ժամը 19:00 Մենակատար՝ Դենիս Մացուև Մանրամասների համար՝ +374 77 805687 https://tickets.hayafest.com/…/Denis_Matsuev_and_Friends
Կարդալ ավելինՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից.Գևորգ Ստեփանյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեսբուքյան իր պաշտոնական էջում հերթական անգամ անդրադարձել է Ավինյանի հրաժարականի պահանջի մասին, որտեղ մասնավորապես ասվում է,- «ՔՊԿ-ն վախենում է արտահերթ ընտրություններից Ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում «Քաղաքացիական պայմանագրից» ձայներ են լսվում այն մասին, թե այս կամ այն պաշտոնյան լավ չի աշխատում, քաղաքացիները դժգոհ են ու դրա համար էլ իրենք պաշտոնանկություններ են անում: Բնականաբար՝ շրջանցվում է Նիկոլ Փաշինյանի անունը: Հիմա հարց՝ «սկզբունքային» ՔՊԿ-ականներին: Ձեր կուսակցությունը մեկ տարի առաջ Երևանում ստացավ…
Կարդալ ավելինՍՊԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Գյուլագարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԼիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է մեկ օրում 95 մարդու զոհվելու մասին
Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ իսրայելական ավիահարձակումների զոհերի մասին, որոնք կատարվել են երկուշաբթի Բեյրութի, հյուսիսային եւ հարավային բնակավայրերի, Բաալբեք եւ Հերմել քաղաքների, Սիրիայի սահմանին մոտ գտնվող տարածքների դեմ։ X-ում տեղակայված ամփոփագրում նշվել է, որ զոհերի թիվը կազմել է 95 մարդ, վիրավորվել է 172 հոգի։ Կիրակի իսրայելական ռմբակոծությունների զոհ էր դարձել 132 լիբանանցի, վիրավորվել է 359 մարդ։
Կարդալ ավելին«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին». Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց
Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը: Այս մասին հայտարարություն է տարածել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ: Մեծապես շնորհակալ եմ և միշտ ջերմությամբ կհիշեմ ինձ բարությամբ ընդունած և աջակցած բոլոր մյուս պատգամավորներին, ընկեր դարձած կառավարության բոլոր…
Կարդալ ավելինԸնդդիմադիր պատգամավորները քննադատել են պարեկներին վատ կրթության համար
Ըննդիմադիր պատգամավորները Ազգային ժողովի նիստում, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հոկտեմբերի 1-ին քննադատել են ոստիանության աշխատակիցներին անկիրթ, անդաստիարակ եւ կրթության ցածր մակարդակ ունենալու համար, ինչպես նաեւ ՆԳՆ-ին՝ անփույթ վերաբերմունքի համար նրանց վերաուսուցանման նկատմամբ։ Մասնավորապես, պատգամավորները քննադատել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներին։ Ընդդիմադիրների կարծիքով՝ իրավապահները հաճախ չարաշահում են իրենց լիազորությունները։ Նրանք իմաստ չեն տեսնում նոր ուսումնական հաստատության ձեւավորման մեջ ներքին գործերի նախարարությանն առընթեր, որի…
Կարդալ ավելինՄարդու ծերանալու արագության մասին կարելի է դատել այտերի բջիջների էպիթելներով. Frontiers
Tally Health ընկերության գիտնականները Էդինբուրգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գործընկերների հետ ստեղծել են CheekAge գործիքը, որը թույլ է տալիս գնահատել կենսաբանական ծերացումն ըստ այտերի էպիթելների բջիջների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում։ Գիտնականների խոսքով՝ մարդիկ ծերանում են տարբեր արագությամբ։ Որոշ մարդկանց մոտ կա գենետիկ նախատրամադրվածություն ավելի դանդաղ ծերանալու, այն դեպքում, երբ տարիքային փոփոխություններն այլ մարդկանց օրգանիզմում ավելի շուտ են դրսեւորվում։ Կենսակերպի որոշ գործոններ, ինչպիսին են սթրեսը, վատ քունը, ոչ ճիշտ սնվելը, ծխելը եւ ալկոհոլը, արագացնում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հոկտեմբերի 2-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +22+24։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+21, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +14+18, Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18,…
Կարդալ ավելինՀայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված…
Կարդալ ավելին