ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին

Ինչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

Ինչպես անհատ տաքսիների վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից. ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել

Անհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։ My TAX բջջային հավելվածն ունի…

Կարդալ ավելին

Regional Anesthesia & Pain Medicine. Որովայնի խոռոչում ավելցուկային ճարպը կարող է քրոնիկ ցավ առաջացնել հատկապես կանանց մոտ

Regional Anesthesia & Pain Medicine. Որովայնի խոռոչում ավելցուկային ճարպը կարող է քրոնիկ ցավ առաջացնել հատկապես կանանց մոտ

Որովայնի խոռոչում ճարպի ավելցուկը կապված է տարածված քրոնիկ ցավի հետ, հատկապես կանանց մոտ, ասվում է իր տեսակի մեջ առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է Regional Anesthesia & Pain Medicine ամսագրում: Հետազոտողները ենթադրում են, որ փորի շրջանում  ավելորդ ճարպային շերտերի նվազեցումը կարող է օգնել մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավը, հատկապես, եթե այն առաջանում է մարմնի մի քանի հատվածներում: Հետազոտության համար նրանք օգտագործել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի հետազոտության 32409 մասնակիցների տվյալները, որոնք հարցաթերթիկներ են լրացրել և առողջական…

Կարդալ ավելին

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԳՐՎԱԾ ՆԱՐԵԿԱՑՈՒ ‹‹ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ›› ՀԻՄԱՆ ՎՐԱ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ԳՐՎԱԾ  ՆԱՐԵԿԱՑՈՒ ‹‹ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ›› ՀԻՄԱՆ ՎՐԱ

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտը կհնչի ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի ‹‹Այն խոսքը, որով…

Կարդալ ավելին

Ամիօ լիզինգ, երբ նպատակները կանաչ են, իսկ երկինքը կապույտ

Ամիօ լիզինգ, երբ նպատակները կանաչ են, իսկ երկինքը կապույտ

Ամիօ բանկը ներկայացնում է կանաչ հնարավորությունների նորարարական լուծումներ՝ շահավետ ֆինանսական պայմաններով և տոկոսադրույքի սուբսիդավորման հնարավորությամբ: Եթե ցանկանում եք ընդլայնել, զարգացնել և բարձրացնել Ձեր բիզնեսի արտադրողականությունը, ապա Ամիօ Էներգո+ լիզինգը հենց Ձեզ համար է: Էներգո+ լիզինգը նախատեսված է սահմանված էներգաարդյունավետության չափանիշներին բավարարող նոր հիմնական միջոցների ձեռքբերման և հին սարքավորումները նորով փոխարինելու համար: Ինչու՞ ընտրել Էներգո+ լիզինգը. Ֆինանսավորման լավագույն պայմաններ Ծրագրի ներքո ձեռք բերվող գույքերի լայն տեսականի Բիզնես ծախսերի կրճատման ճկուն հնարավորություն Կանաչ ներդրում բիզնեսի և բնության…

Կարդալ ավելին

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ

ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊԱՀԱԾՈՆԵՐՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ «Սունկ մարինացված»  արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ «Շուշան մարինացված» և «Սինդրիկ մարինացված» արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով.ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով.ԿԲ

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝   իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %: Կենտրոնական բանկի տեղեկատվություն

Կարդալ ավելին

Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք աղմկահարույց փոփոխությունների

Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքներում մի շարք աղմկահարույց փոփոխությունների

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին: Դրանց թվում. «Պատմության, մշակույթի և պատմական միջավայրի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծ (սահմանադրական օրենք), Ընտանեկան օրենսգրքում…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, հոգեկան ներգործության՝ 7, խարդախության՝ 5, փաստաթղթի կեղծիքի՝ 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար…

Կարդալ ավելին
1 74 75 76 77 78 567