Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ օգոստոսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետի՝ կարգավորմանը հակասող հայտարարություններն ափսոսանք են հարուցում», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Հաջիևը միաժամանակ վստահեցնում է, թե Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չկան։ «Այս հարցում Ադրբեջանի Սահմանադրության և Հայաստանի Սահմանադրության միջև զուգահեռներ անցկացնելու և հավասարություն ստեղծելու փորձն անընդունելի է։ Հայաստանի այս փաստարկը չի ընդունում միջազգային ոչ մի գործընկեր, և բոլորը գիտեն, որ այն…

Կարդալ ավելին

Արու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology

Արու մոծակներն էգերին ճանաչում են ձայնի միջոցով. Current Biology

Գիտնականները հայտնաբերել են, որ միջատները հետապնդում են ուրիշներին միայն այն ժամանակ, երբ լսում են էգի բզզոցը: Արու մոծակները՝ պոտենցիալ զուգընկերներին գրավելու համար հազարավոր պարսեր են կազմում, սակայն էգերին հետապնդելիս նրանք պետք է խուսափեն միմյանցից: Սիեթլ քաղաքի Վաշինգտոնի համալսարանից դոկտոր Սաումյա Գուպտան պատմում է, որ նախկինում համարվում էր, թե մոծակներն այնքան թույլ տեսողություն ունեն, որ ի վիճակի չեն միմյանց տեսնել: Ավելին, հայտնի է, որ արու մոծակները չեն որսում այլ արուների արձակած ձայները, ինչը նշանակում է, որ…

Կարդալ ավելին

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել իրենց մտքերով: Ծրագրի մասնակիցները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան ու գրադարան:

Կարդալ ավելին

Ռուսաստանն էլ Դուրովին ուղղված հարցեր ուներ, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել. Պեսկով

Ռուսաստանն էլ Դուրովին ուղղված հարցեր ուներ, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել. Պեսկով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր Ռուսաստանն էլ ուներ, բայց այստեղ նրան ոչ ոք չի ձերբակալել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Զարուբինը Պեսկովին հարց է տվել, թե արդյոք Կրեմլն ասելու բան ունի եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք Ռուսաստանում Դուրովին ձերբակալելու դեպքում կարող էին բավական կոշտ արձագանքել։ «Ոչ, ես նրանց բնավ ասելու բան չունեմ,-…

Կարդալ ավելին

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից. Փաշինյան

Ադրբեջանը քննադատում է, որ Հայաստանը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցություն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ, Իտալիայից: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից: Ինչու Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Պակիստանից, Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել…

Կարդալ ավելին

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանդիպում է նախաձեռնել, որի ժամանակ ներկաներն անդրադարձել են Արցախի Հանրապետության 33-ամյա ուղուն, արժևորել անկախությունը, պետականության պահպանումը։ Այս մասին ռեպորտաժ է  պատրաստել առցանց հարթակներում գործող Արցախի հանրային հեռուստաընկերությունը:  Հանդիպման մասնակիցներն ընդգծել են՝ Արցախ վերադարձի երազանքին հասնելու համար համախմբված լինելն այլընտրանք չունի:

Կարդալ ավելին

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է նախապես ձեռք բերել թվային ուղետոմս

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է նախապես ձեռք բերել թվային ուղետոմս

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված  են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։ Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ մայրաքաղաքում տեղադրված վճարային տերմինալներով։ QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով (բջջային հավելվածի միջոցով), այնպես էլ վճարային տերմինալի միջոցով՝ առանց նույնականանացման։

Կարդալ ավելին

Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս են բերվել 55 մեքենա․ ՆԳՆ

Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս են բերվել 55 մեքենա․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Հայտնում են ՀՀ  ՆԳՆ-ից: Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։ Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք…

Կարդալ ավելին

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ, կրթությունը…

Կարդալ ավելին

Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Հանձնաժողովը հաստատել է աղետի գոտում տուժած տնտեսվարողների ցանկը․ դիմումները կարող են ներկայացվել Էկոնոմիկայի նախարարություն հոկտեմբերի 25-ը ներառյալ(տեսանյութ)

Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը նշել է տուժած տնտեսվարողների շրջանակը՝ ներկայացնելով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների տրամադրած ամփոփ տվյալները։ Հանձնաժողովի անդամներն ամփոփել և միաձայն հաստատել…

Կարդալ ավելին
1 87 88 89 90 91 568