Իշխանությունները ձեռքերին ազատություն են տալիս դատավորների նկատմամբ նոր հետապնդումների համար

Իշխանությունները ձեռքերին ազատություն են տալիս դատավորների նկատմամբ նոր հետապնդումների համար

Հայաստանում դատավորները կարող են պատասխանատվության ենթարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ավելի քիչ ձայներով, քան այժմ է։ Այս մասին Ազգային ժողովի նիստում փետրվարի 9-ին համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարեց դրա հեղինակներից մեկը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Փոփոխությունները վերաբերում են ձայների այն քանակին, որով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է լիազորել այս կամ այն դատավորի նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը։ Նախկինում դրա համար պահանջվում էին ԲԴԽ 10 անդամներից 7-ի, իսկ…

Կարդալ ավելին

Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են  գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 68.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100.000 դրամ: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը  պարզաբանել է, որ ընդդիմադիր գործընկերների  նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, եւ  դրանում որեւէ…

Կարդալ ավելին

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն

Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն

Փետրվարի 8-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած  ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կապված կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ: Գործադիրն առաջարկում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը…

Կարդալ ավելին

ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 16 հարց: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի որոշումներում: ՀՀ Ազգային ժողովի…

Կարդալ ավելին
1 33 34 35