Պուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով

Պուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով

Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Москва 24-ը։ Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։          

Կարդալ ավելին