Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի…
Կարդալ ավելինՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԹԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․ Վերիշեն)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Կարդալ ավելինՀափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում(Տեսանյութ)
Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրեն անծանոթ երկու տղամարդ թակել են տան պատուհանը, ջուր խնդրել իրենց մեքենայի համար, մոտ հինգ րոպե հետո վերադարձել են, կրկին…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել OECD-ի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակին նվիրված համաժողովին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։ Համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։ «Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին,…
Կարդալ ավելինՆերկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 նպատակային հաստատված ծրագրերը: Պետության կողմից մշակութային նշյալ ծրագրերին հատկացված ընդհանուր բյուջեն կազմում է 937 մլն 204.7 հազար ՀՀ դրամ:…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում (Տեսանյութ)
Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 276, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 115 և 1800 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելինԴարձի´ր հաճախորդ առանց բանկ այցելելու
Այժմ արդեն հնարավոր է Ամիօ բանկի հաճախորդ դառնալ առցանց՝ միանգամից AMIO Mobile հավելվածում: Նոր ֆունկցիայի շնորհիվ բանկի հաճախորդ դառնալու համար պետք չէ այցելել բանկի որևէ մասնաճյուղ, առցանց գործընթացը պարզեցված է, ներառված են միայն խիստ անհրաժեշտ դաշտերը: Գրանցման համար անհրաժեշտ է` ներբեռնել AMIO Mobile հավելվածը, • սեղմել «Դառնալ հաճախորդ» կոճակը, • անցնել նույնականացում՝ լրացնելով մի քանի դաշտ և վերջ։ Դառնալով Ամիօ բանկի հաճախորդ կստանաք` անվճար բանկային հաշիվ, hնարավորություն բացելու AMIO Visa Digital և AMIO…
Կարդալ ավելինՀայաստանի Հյուրընկալության Ապագան Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը
PROFOOD ARMENIA 2025 – Հայաստանի Հյուրընկալության Ապագան Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը, որը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և նորարարներին ամբողջ աշխարհից։ PROFOOD ARMENIA-ն բացառիկ հարթակ է գործարար կապերի հաստատման, գիտելիքների փոխանակման և նոր բիզնես հնարավորությունների ստեղծման համար։ Միջոցառման շրջանակներում կլինեն էքսպո ցուցադրություններ, խոհարարական վարպետաց դասեր, բիզնես խորհրդատվության հարթակներ և PROCHEF 2025 խոհարարական մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կունենա վերապատրաստվել Դուբայում՝ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկում։ Հատուկ…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Կարդալ ավելինԹրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ, ասված է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերում։ Սպիտակ տան պարզաբանմամբ՝ հակառուսական սահմանափակումները երկարաձգվել են՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Այս որոշումը վերաբերում է, մասնավորապես, պատժամիջոցներին, որոնք նախկինում սահմանել են ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և անձամբ ինքը՝ Թրամփն՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ 2014-2022 թվականներին։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության՝ պատժամիջոցները կերկարաձգվեն 2025 թվականի մարտի 6-ից հետո։ Ավելի վաղ ԱՄՆ…
Կարդալ ավելին