Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար կհատկացվի 13 միավոր՝ նպատակ ունենալով թեթևացնել վարորդների սոցիալական բեռը: Միաժամանակ, կխստացվեն այն խախտումների պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Արդյունքում՝ կարգավորումը կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը՝…
Կարդալ ավելինՀաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը. ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման համակարգի ներդրմանը, գիտահետազոտական ոլորտում միջգերատեսչական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը և փորձաքննության ավելի հստակ մեխանիզմների սահմանմանն ուղղված մի շարք…
Կարդալ ավելինԳյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ԱՄՆ-ում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը: Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա…
Կարդալ ավելինԱմիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի հունվարի 27-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում։ Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական զարգացման ծրագրի իրագործմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի հետագա բարելավմանն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Ներդրված միջոցները, մասնավորապես, կուղղվեն մանրածախ պորտֆելի ընդլայնմանը, թվային տեխնոլոգիաներում ներդրումներին, ինչպես նաև բանկի ռազմավարական խնդիրների իրագործմանը, ներառյալ՝ ռեբրենդինգի նախագծի ավարտը: Բանկի կանոնադրական կապիտալը համալրման արդյունքում կազմում է շուրջ 190…
Կարդալ ավելինԿեռասի հյութը թեթեւացնում է աղիների բորբոքումը. Life
Հարթֆորդշիրի եւ Կենտրոնական Լանքաշիրի համալսարանների գիտնականները պարզել են, որ կեռասի 130 միլիտր նոսրացված Մոնմորանսի հյութը նվազեցնում է աղիների բորբոքման նշանները թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտի դեպքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Life ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է խոցային կոլիտ ունեցող 18-65 տարեկան 35 պացիենտ: Սա քրոնիկական, կրկնվող հիվանդություն է, որը բնութագրվում է հաստ աղիի լորձաթաղանթի բորբոքմամբ: Խոցային կոլիտն ուղեկցվում է մարսողության խանգարումներով, որովայնի ցավով, աղիների կծկման հետ կապված խնդիրներով, սրտխառնոցով եւ հոգնածությամբ։ Կարող են առաջանալ նաեւ էրոզիա եւ խոցեր։ Կամավորները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը շաբաթը երկու անգամ խմել է 100 միլիլիտր ջրից եւ 30 միլիլիտր խտացրած Մոնմորանսի կեռասի հյութից պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խումբը՝ դատարկահաբ։ Միջամտությունն սկսվելուց վեց շաբաթ անց գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների կղանքի նմուշները՝ բորբոքման մակարդակը գնահատելու համար: Պարզվել է, որ հյութի օգտագործումը 40տոկոսով նվազեցրել է աղիքային բորբոքման մարկերների սրությունը թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտ ունեցող մարդկանց մոտ: Առաջին խմբի մասնակիցները նույնպես հայտնել են կյանքի որակի բարելավման մասին: Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչն է առաջացնում այս օգտակար ազդեցությունը: Նրանք ենթադրել են, որ կեռասի մեջ առկա թթվային սննդանյութերը, որոնք կոչվում են անտոցիաններ, կարող են հակաօքսիդանտային ազդեցություն ունենալ՝ պաշտպանելով աղիների բջիջները վնասումներից:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +8+11, Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3, Արագածոտնի…
Կարդալ ավելինԻնչ պետք է իմանալ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների և ժամկետների մասին. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորվում են թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը և քացախը (ԱՏԳ ԱԱ 0901, 0902, 0903 00 000 0, 2101, 1504, 1505 00, 1506 00 000…
Կարդալ ավելինԱդրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվում խոշտանգված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂՀ նախագահներին և այնտեղ ապօրինաբար կալանավորված այլ հայերի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է կեղծ պնդել, թե բանտարկյալները հայտնել են «մարդկային» վերաբերմունքի և «խտրականության և դաժան վերաբերմունքի բացակայության մասին»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան ապօրինի դատավարության դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 26-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է։ «Իմ հորը…
Կարդալ ավելինՓարաքարի առաջիկա ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով Վոլոդիա Գրիգորյանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Երեք տարվա ընթացքում մեր թիմը արել է առավելագույնը լինել Փարաքար համայնքի բնակիչների կողքին և համայնքի կարող բազմաթիվ քաղաքացիների հետ միասնական ջանքերը, վստահ ենք արձանագրելու են հաղթանակ՝…
Կարդալ ավելինԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է Առևտրի դյուրացման գլոբալ դաշինքի (GATF) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում՝ նպատակ ունենալով քննարկել բուսասանիտարական հավաստագրերի թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև բուսասանիտարական բեռների արտահանման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղիները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են միջազգային լավագույն փորձն ու նորարարական լուծումները, որոնք կարող են կիրառելի լինել Հայաստանի համար՝ հավաստագրերի տրամադրման գործընթացները պարզեցնելու և առավել թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով։ Մասնավորապես,…
Կարդալ ավելին