«Գռալ» ՍՊԸ –ն երկար տարիներ ՀՀ ում զբաղվում է անասնաբուժական , անասնապահական, անասնաբուծական սարքավորումների ներկրմամբ:Եվ այն ամենով ինչը կապված է կենդանիների խնամքի, դեղորայքի , բուժական , կերակրման նրանց պահպանման և այլ նորանոր և ժամանկակից սարքավորումների և պարագաների ներկրմամբ և մատուցմամբ:Համաշխարհային լավագույն կազմակերպությունների արտադրանքը այլևս մեր երկրի սպառողներ համար հասանել է: Եվ արտասահմանյան համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ մեր «Գռալ»–ը համատեղ իրականացնում և մասնակցում են ժամանակի պահանջները թելադրող մրցույթներին և նոր փորձի փոխանակման շրջանակներում ներկայացնում Հայաստանի մասնագիտական…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է իմունային համակարգի նոր մեխանիզմ, որը կարող է օգնել արմատապես նոր հակաբիոտիկների ստեղծմանը
Իսրայելցի գիտնականները իմունային համակարգում հայտնաբերել են նախկինում չուսումնասիրված մեխանիզմ, որը փոխում է մեր պատկերացումն այն մասին, թե ինչպես է մեր մարմինը պայքարում վարակների դեմ: Սա կարող է «ոսկու հանք» լինել հակաբիոտիկների նոր դասի մշակման համար և օգնելու պայքարել սուպերբակտերիաների դեմ, որոնք կայուն են գոյություն ունեցող հակաբիոտիկների նկատմամբ: Ինչպես պարզվում է, բջջի այն հատվածը, որը զբաղվում է ավելորդ սպիտակուցների «վերամշակմամբ», ունի «գաղտնի ռեժիմ», որտեղ այն կարող է արտադրել քիմիական նյութերի մի ամբողջ զինանոց, որոնք սպանում են…
Կարդալ ավելինՄԻՊ-ը զոհված զինծառայողի ծնողների հետ քննարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով: Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի…
Կարդալ ավելինԷրդողանը ցանկանում է ռազմական արտադրանք ուղարկել Ուկրաինա
Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանն լիիրավ անդամակցության իր նպատակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում և ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի՝ համայնքին միանալու շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ «Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է նա։ Նա նշել է, որ Անկարան պատճառ չի տեսնում Թուրքիային պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում չներառելու համար։ «Թուրքիայի…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 30 կգ մարիխուանա
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում և Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ պատրաստվում են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխել խոշոր չափերի թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ միջոցառումներ ու քննչական գործողություններ, և արդյունքը չուշացավ: Փետրվարի 24-ին հայտնաբերվեց և նախաքննական մարմին ներկայացվեց շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց: Թմրանյութն առգրավվեց: Սրանով կանխվեց շուրջ 450 միլիոն դրամի…
Կարդալ ավելին«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում
Կառավարությունը 2025 թվականի մարտի 6-ի նիստում հավանություն է տվել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Հարկ է նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, և չի համապատասխանում թե ներկայիս կառավարման համակարգին, թե միջազգային պահանջներին և ստանդարտներին։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես բնակչության…
Կարդալ ավելինԵրկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով
Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական և գործնական): Ընդ որում, նոր վկայականը տրվելու է առանց մյուս վկայականը վերցնելու։ Այս ընթացակարգի շրջանակում՝ 1․ քաղաքացին պետք է ներկայացնի…
Կարդալ ավելին«Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի հայտերի ընդունելություն
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: Ինքնաառաջադրվող հայտերը չեն ընդունվելու։ Հայտերը պետք է համապատասխանեն մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին։ Պատշաճ լրացված հայտաձևն ու փաստաթղթերի…
Կարդալ ավելինԷդվարդ Միրզոյանի անվան մրցույթն այս տարի կանցկացվի մայիսին
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը: Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ՝ տարիքային երկու խմբով և երկու փուլով: Մայիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա մասնակիցների ելույթների հերթականության վիճակահանությունը: Մրցութային երկու…
Կարդալ ավելին