Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և…
Կարդալ ավելինՄենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. Հայաստանում Իրանի դեսպան
Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի ազնիվ ժողովրդին իրենց համերաշխության և աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը», – նշել է դեսպանը։ Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանի պաշտոնական իշխանությունները դատապարտում են Իսրայելի հարձակումն Իրանի վրա և կոչ…
Կարդալ ավելինՊանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: «Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․«Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի բաղադրության կեղծիք, ինչպես նաև…
Կարդալ ավելինՀայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան
Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», – նշեց նա։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆինանսական կառույցների կողմից։ Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական…
Կարդալ ավելինՌուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել
Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից։ Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ։
Կարդալ ավելինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր…
Կարդալ ավելին2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է. Կենտրոնական բանկ
2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Այս մասին տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։ Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել: Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք,…
Կարդալ ավելին2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%. ԿԲ
2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%: Այս մասին տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։ Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 2.8%: 2025 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ տնտեսական, հատկապես առևտրային քաղաքականության, և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ…
Կարդալ ավելինԵրազանքիդ ղեկին հենց այսօր
Ամիօ բանկը հասանելի է դարձնում քո երազանքի մեքենայի ձեռքբերումն առաջնային շուկայից՝ ավտովարկի բացառիկ ու շահավետ պայմաններով։ Ավտովարկը տրամադրվում է առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով և ճկուն մրցակցային առաջարկներով. տարեկան տոկոսադրույք՝ 13.7 %-15%, (փաստացի՝ 14.6% -18.1%) կանխավճար՝ սկսած 10%-ից վարկի գումար` 2-75 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-7 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում` առանց եկամուտների վերլուծության վարկի ձևակերպման հնարավորություն Քո երազանքի մեքենան կարող ես ընտրել ինչպես բանկի գործընկեր ավտոսրահներից, այնպես էլ ցանկացած այլ ավտոսրահից, և այն քոնը կլինի հաշված…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 384.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.54 դրամ (աճել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 386.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 448-452 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.85 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին