ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, «թթվասեր 20%» նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, կաթնաշոռի նմուշը՝ կաթնաթթվային միկրոօրգանիզմներ, ԱՑԽՄ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով, խմորասնկեր, բորբոսասնկեր, քամած մածունի նմուշը՝ ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական…
Կարդալ ավելինԻրավապահ կառույցների համագործակցության արդյունքում հայտնաբերվել է մարիխուանայի 66 փաթեթ(Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության գործընկերներից ստացած օպերատիվ տվյալները Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 15-ին: Ժամը 18.45-ին, մայրաքաղաքի Փիրումյանների փողոցում ձերբակալվեցին և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վարչություն տեղափոխվեցին Արմավիրի մարզի երկու և Գորիս քաղաքի մեկ բնակիչ: 30-ամյա գորիսցու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ, որոնցից մեկում մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգված կար, մյուսում՝ կպչուն ժապավենով 66 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 135 գրամ նույն դեղնականաչավուն զանգվածով: «Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը…
Կարդալ ավելին«ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ-Ի ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՇԵՂՈՒՄՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց: Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5 յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
ԳԱԱ-ն progressarmenia.com-ին տեեկացնում է որ ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024- 2025թ․կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Համլետ Գևորգյանի, Յուրի Սարգսյանի, Լևոն Թավադյանի և Ալբերտ Ղուլյանի, թղթակից անդամներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Մխիթարյանի, Հայրապետ Գալստյանի հիշատակը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, դեսպաններին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին: 2024թ․ ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը…
Կարդալ ավելինԿիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը՝ ԱՀԿ ուղեցույցի համահեղինակ․ կապահովվի առողջապահական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը հրապարակել է «Թվային առողջապահական տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության և գաղտնիության գնահատում և ուժեղացում» ուղեցույցը` մշակված ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ պետությունների համար: Ուղեցույցի համահեղինակ է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ 2023 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից արձանագրել է, առողջապահական ոլորտի վրա կիբեռհարձակման ավելի քան 300 դեպք։ Ուղեցույցը նպատակ ունի օգնել պետություններին և կազմակերպություններին մշակել կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության ռիսկերի գնահատման ռազմավարություններ՝ համաձայնեցված իրենց առանձնահատուկ կարիքների, նպատակների…
Կարդալ ավելին1915. История одного перевода
1915-ый был в сознании всегда. Начиная с шестого класса, когда я в отсутствие родителей взяла в руки книгу в зеленом переплете – «Геноцид армян в Османской империи», начиная с огромной – во всю стену – карты СССР, на краю которой виднелся краешек озера Ван, начиная с «Дзори Миро» и «Наапета». Да и Арарат везде и всюду – перед глазами, Арарат всегда – вечное напоминание. Да, 1915-ый был в памяти и в сознании. Ключевое слово –…
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։ ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։ Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», – նշել…
Կարդալ ավելին«ԽԱՔ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթնաշոռ 9%» և «Չանախ պանիր 40%» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին