Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Վալենտինա Մատվիենկո

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հոբելյանական 80-ամյակի համատեքստում: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին…

Կարդալ ավելին

Ահա, թե ինչու է կարևոր Ադրբեջանի զինվшծ ծառայողներին ՀՀ ճանապարհներից հեռացնելու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր Ադրբեջանի զինվшծ ծառայողներին ՀՀ ճանապարհներից հեռացնելու իմ տարիների առաջարկը. Թաթոյան

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ։ Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենք քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար,…

Կարդալ ավելին

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾ

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Հայաստանի արդարադատության նախարարությանը հաջողվել է 7.5 միլիարդ դրամով համալրել երկրի պետական ​​բյուջեն

Հայաստանի արդարադատության նախարարությանը հաջողվել է 7.5 միլիարդ դրամով համալրել երկրի պետական ​​բյուջեն

ՀՀ արդարադատության նախարարության և դրա ենթակա կառույցների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում 2024 թվականին պետական ​​տուրքերի գծով բռնագանձված գումարի չափը կազմել է 879 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները՝ 6 միլիարդ 661 միլիոն դրամ։ Այս մասին հունիսի 6-ին՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական ​​բյուջեի կատարման մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը «Պարտքերի գծով սա 120 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։ Այլ եկամուտների գծով՝ 111 միլիոն դրամ», –…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել…

Կարդալ ավելին

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը։ Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել և կյանքեր փրկել։

Կարդալ ավելին

«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավեր

«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավեր

   Մեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում:   Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. հունիսի 22-ը հետևյալ հղումով՝ https://surveys.unesco.org/293345?lang=en։   Ծրագրի ընթացակարգի և գնահատման չափորոշիչների մասին տեղեկատվությունը՝ https://www.unesco.org/en/interculturaldialogue/youthforpeace:  

Կարդալ ավելին

Մրցույթ՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով

Մրցույթ՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ Արդյունքում բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կհանձնվի հավատարմագրային կառավարչի, իսկ սեփականության իրավունքը պատկանելու է պետությանը։ Մրցույթի նպատակն է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ը վերածել ավելի ժամանակակից և հասանելի առողջապահական հաստատության։ Հավատարմագրային կառավարման մոդելը կծառայի բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև առաջնային բժշկական օղակի դերի բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժօգնության բարձր որակի և…

Կարդալ ավելին

Անչափահասների սեռական շահագործումը քողարկված խնդիր Ադրբեջանում

Անչափահասների սեռական շահագործումը քողարկված խնդիր Ադրբեջանում

Անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը հասարակական լուրջ խնդիր է Ադրբեջանում։ Այս երևույթի վերաբերյալ հստակ տվյալներ գտնելը բավականին դժվար է, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաճախ կա՛մ հասանելի չէ, կա՛մ ամբողջական չէ: Այնուամենայնիվ՝ բացի ադրբեջանցի իրավապաշտպաններից ու ակտիվիստներից՝ խնդրի առկայության մասին բարձրաձայնել և զեկույցներով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպան խմբերը։ Վերջերս ադրբեջանցի ֆեմինիստ ակտիվիստ Գյուլնարա Մեհդիևան հրապարակեց մանկական բռնությանը վերաբերող մի նյութ․«․․․Ասում են, որ Յասամալի Սաֆսուի թաղամասերից մեկում ապրող մի կին 2 տարի շարունակ (12 տարեկանից սկսած)…

Կարդալ ավելին

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ(Տեսանյութ)

Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով գումար են խնդրում. խարդախության նոր տեսակ(Տեսանյութ)

«Իմ նոր նախագծի համար շտապ գումար է հարկավոր…» Իմ ձայնով և իմ անունից այսպիսի հաղորդագրություն էր «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով ուղարկվել համացանցի իմ ընկերներին։ Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։ Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։ Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված…

Կարդալ ավելին
1 2 3 691