Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հանդիպել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է տարբեր առարկաների շուրջ 90 ուսուցիչ: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարության համար կարևոր է լսել կամավոր ատեստավորման համակարգի վերաբերյալ ուսուցիչների հարցերը, դիտարկումներն ու առաջարկները՝ գործընթացի կազմակերպումը բարելավելու նպատակով: Շնորհավորելով ուսուցիչներին գրանցած հաջողության համար՝ նախարարը նշել է. «Կարևորում ենք ձեզ հետ երկխոսությունն ու հետադարձ կապը, որի միջոցով բարձրաձայնվում են համակարգի…

Կարդալ ավելին

Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

Դրամաշնորհային աջակցություն սփյուռքի կրթամշակութային կառույցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված հայտերը կգնահատի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված գնահատող հանձնաժողովը: Դրամաշնորհը տրվելու է սփյուռքի համայնքներին հետևյալ մրցութային անվանակարգերով՝ կրթական, կրթամշակութային միջոցառումներ, կրթական, կրթամշակութային դասընթացներ,…

Կարդալ ավելին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը

  Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը: Մշակութային կառույցն այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում և արտերկրում՝ կազմակերպելով թանգարանային ցուցադրություններ, ինչպես նաև «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, մշակութային տարբեր միջոցառումներ։ Թանգարանը դարձել է սիրված վայր զբոսաշրջիկների՝ հատկապես սփյուռքահայերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ` շնորհավորելու թանգարանի հիմնադրման 10-ամյա հոբելյանը: «Նախևառաջ պետք է շնորհակալություն հայտնել թանգարանի անձնակազմին. 10-տարին թանգարանի գործունեության համար շատ մեծ ժամանակ չէ, սակայն կոլեկտիվի ջանքերի, նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ…

Կարդալ ավելին

Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Ամփոփվել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ իրականացրել է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել և մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Մրցույթ-փառատոնը նախատեսված էր Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն էր հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու…

Կարդալ ավելին

Փոփոխություններ գիտական կադրերի ատեստավորման կարգում

Փոփոխություններ գիտական կադրերի ատեստավորման կարգում

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում   առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով: «Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝…

Կարդալ ավելին

Կինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը

Կինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը:   Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտ (ԵԹԿՊԻ):   «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած…

Կարդալ ավելին

Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ

Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ`  համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։ Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝ ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ, ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից…

Կարդալ ավելին

11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

11 անհետ կորած ընտանիքները հունվարին եւ փետրվարին եւս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածի ընտանիքներին 300-հազարական դրամ սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգել: Ըստ այդմ, նրանք այդ աջակցությունը կստանան նաեւ հունվար և փետրվար ամիսներին Այդ նպատակով նրանք դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի փետրվարի 15-ը ներառյալ: Այս որոշման շրջանակներում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին, որը կկազմի 6,6 մլն դրամ (11 x 2 x 300.000=6.600.000 դրամ):

Կարդալ ավելին

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա

Երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա

2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա:  Այս մասին հայտնում  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։ Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր…

Կարդալ ավելին

Դանիել Իոաննիսյան, Արմեն Մուրադյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Սաֆրաստյան. Հայտնի են Հանրային խորհրդի անդամները

Դանիել Իոաննիսյան, Արմեն Մուրադյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Սաֆրաստյան. Հայտնի են Հանրային խորհրդի անդամները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում Հանրային խորհրդի անդամներ նշանակեց։ Այսպիսով՝ Հանրային խորհրդի անդամներն են. Աղասի Զավենի Թադևոսյան Արայիկ Էդիկի Խզմալյան Արմեն Սերյոժայի Բալդրյան Արմեն Աբգարի Մուրադյան Արմինե Գեղամի Մարգարյան Գայանե Ասքանազի Աբրահամյան Դանիել Արայի Իոաննիսսյան Հակոբ Շահենի Անդրեասյան Հովիկ Զավենի Մուսայելյան Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան Ռուբեն Արամի Սաֆրաստյան Ռուբեն Արտուշի Բաբայան Վոլոդյա Մամիկոնի Մարգարյան (Վալմար) Վարդան Վանիկի Մկրտչյան Վարդան Լևոնի Ազատյան

Կարդալ ավելին
1 2 3 612