ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով  6.75%

2025 թվականի փետրվարի 04-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1․5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.0%: 2025 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման…

Կարդալ ավելին

«Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

«Ձեր փորձառությունը կարող է որոշիչ լինել մասնագիտական կողմնորոշման հարցում». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գործարար կանանց հետ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մադամ» գործարար կանանց միության անդամներին՝ նախագահ Տաթև Բեյբությանի գլխավորությամբ: «Որևէ բնագավառում հաջողության հասած կանանց օրինակը ոգևորիչ է բազմաթիվ երիտասարդ աղջիկների համար՝ չվարանելու և գնալու իրենց նպատակների հետևից: Կրթական համակարգի կարևոր դերերից մեկն էլ երեխաների համար կանանց հաջողության պատմություններն ավելի տեսանելի դարձնելն է: ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և մենք հատուկ խրախուսում ենք պետություն-մասնավոր համագործակցությունը, որը նաև որակական փոփոխության նախապայման է»,-…

Կարդալ ավելին

Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

Թանգարանները հրաշալի վայրեր են՝ ծրագրերի իրականացման համար․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է թանգարանների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել տնօրեններին նախորդ տարի կատարած աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ թանգարանային ոլորտում առկա հաջողություններն այս տարի ևս կշարունակվեն: Անդրադառնալով կատարված աշխատանքներին և ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարևոր…

Կարդալ ավելին

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 14 հուշարձանների ու ժառանգության վայրերի անունները, որոնք ընդգրկվել են «Յոթ ամենավտանգված» ծրագրի 2025թ. կարճ ցանկում։ Ցանկում ընդգրկվել են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Առաքելոց վանական համալիրի և բնակատեղիի՝ Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում ընդգրկումն առաջադրել է Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների…

Կարդալ ավելին

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել  դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների  1-12-րդ դասարանների աշակերտները: Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից  առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691): Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը: Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ`…

Կարդալ ավելին

«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

«Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի շուրջ ընթացող զարգացումները

Վերջին շրջանում «Զանգեզուրի միջանցք»-ի շուրջ խոսույթները շարունակում են մաս կազմել հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող միջազգային և միջպետական շփումների: «Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան  տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային։ Թեև նախկինում՝ բանակցային գործընթացի ընթացքում, Ադրբեջանին Սյունիքի հարավով դեպի Նախիջևան ճանապարհ տալու հարցը պարբերաբար քննարկվել է, սակայն 2020 թվականից հետո նախագահ Ալիևը պահանջում է միջանցք տրամադրել՝…

Կարդալ ավելին

Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով

Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման և վայրկյանների ընթացքում: Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…

Կարդալ ավելին

Ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջը՝ սկեսուրի մահվան կապակցությամբ

Ցավակցում ենք մեր սիրելի  գործընկերոջը՝ սկեսուրի մահվան կապակցությամբ

«Իրավունք», « Զրույց»  թերթի խմբագրակազմը խոր ցավով տեղեկացավ իր գործընկերոջ՝ Իլոնա Ազարյանի ամուսնու՝ Գարիկ Դավթյանի մոր՝ տիկին Գոհարի մահվան մասին։ Ցավակցում ենք Դավթյանների ընտանիքին այս մեծ կորստի կապակցությամբ եւ մաղթում նրանց ուժ, համբերություն ու տոկունություն: Խորապես կիսում ենք ձեր վշտի ցավը եւ պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք այս ծանր պահին։ Տիկին Գոհար Դավթյանի վերջին ցանկությունը հաշվի առնելով՝ նրա հոգեհանգիստը տեղի կունենա հայրական տանը՝ Շիրակի մարզ, գյուղ Նահապետավան, 2 փողոց, 3֊րդ փակուղի, տուն 6/1, փետրվարի 6-ին, ժամը՝ 17:00-ին:  Հիշատակն…

Կարդալ ավելին

Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել

Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել

Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։ Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի իմաստն այն է, որ կամուրջ լինի Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։ Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։ «Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո…

Կարդալ ավելին
1 2 3 614