Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են

Ոստիկանությունը հնարավորություն կունենա տեխնիկական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ պայքարել հանցավորության դեմ․ ՆԳՆ-ի կողմից ներկայացված առաջարկներն ամբողջությամբ ընդունվել են

Փետրվարի 5-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման…

Կարդալ ավելին

Կամավոր ատեստավորում և տարակարգ. 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

Կամավոր ատեստավորում և տարակարգ. 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար, 560 ուսուցիչ՝ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել հանրակրթական դպրոցների ուսուցիչներին որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգում փոփոխությունների որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումն ու ոլորտում մասնագիտական զարգացման ու վարձատրության խրախուսման արդյունավետ գործիքների ներդրումը Կառավարության ծրագրի և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից են: Հարցի զեկուցման ընթացքում Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:   Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում  մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների   առաջարկները:

Կարդալ ավելին

Թմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում

Թմրամոլության դեմ պայքարի դրվագներ Շիրակում

Հունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահում է թմրանյութ։ Ստացված տվյալներն իրացնելիս քրեակական ոստիկաններն այցելել են նշված վայր, որտեղ տղամարդը հայտնել է, թե ներկա պահին իր մոտ ոչինչ չկա, սակայն պատրաստ է թմրանյութ ներկայացնել աղավնատնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը ներկայացրել է պարկ, որի մեջ կար 178 գրամ կանեփանման զանգված և մոտ 17 գրամ կանեփի սերմ: Նա…

Կարդալ ավելին

Կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ադրբեջանական մեկուսարաններում «Abzas Media»-ի օրինակով

Կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ադրբեջանական մեկուսարաններում «Abzas Media»-ի օրինակով

Ադրբեջանի գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով: Բաքվում լրագրողների նկատմամբ հետապնդումներն այնքան մեծ ծավալի են հասել, որ լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ։ Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական…

Կարդալ ավելին

«Սերը հրաշք է, Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է».ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆ

«Սերը հրաշք է, Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է».ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆ

Մեր զրուցակիցն է  «Ախթամար»  ներկայացման  պրոդուսեր , բարերար  Զառա  Մխեյանը:  – Զառա, տարիներ են անցել մեր վերջին զրույցից, այդ ընթացքում դուք անխոնջ աշխատել եք՝ ստեղծելով նոր նախագծեր։ Վերջին տարիների ո՞ր ձեռքբերումներն եք համարում ամենակարևորը: Որքանո՞վ է բազմազան Ձեր ընկերության գործունեությունը: Եվ, իհարկե, պատմեք խնդրեմ բարեգործական ծրագրերի մասին, որին Դուք առանձնապես չեք սիրում անդրադառնալ, թեև դա կարող է օրինակ ծառայել շատերի համար: Վստահ եմ, որ լավ օրինակն իսկապես վարակիչ է ։     – Ամենակարևոր ձեռքբերումը…

Կարդալ ավելին

Նեթանյահուն հայտնել է, որ խաղաղությունն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հնարավոր է

Նեթանյահուն հայտնել է, որ խաղաղությունն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հնարավոր է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա համոզված է, որ երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է, հայտնել է Reuters-ը։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը լրագրողներին ասել է, որ կողմ է իր երկրի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությանը։ «Կարծում եմ, որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ դա տեղի կունենա», – ասել է Նեթանյահուն: Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը վճռական է այս նպատակին հասնելու հարցում։ «Ես գիտեմ, որ նախագահը տրամադրված է հասնել դրան, եւ կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը շահագրգռված է դրանով: Ուստի մենք լավ հնարավորություն կտանք դրան, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք», – ասել է Նեթանյահուն:

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Փետրվարի 6-ին հանրապետության տարբեր վայրերում սպասվում  է ձյուն, օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +4+6։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3, Լոռիում գիշերը՝ -3-6,…

Կարդալ ավելին

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, վերահսկողություն են իրականացրել «Մարմարին» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Հ․ Հակոբյան փողոց): Պարզվել է, որ քաղաքացու ահազանգը ժամանակին և արդարացված էր. արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, այն է՝ կառույցի պատերի մակերևույթները հնարավոր չէ լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել․ ունի վերանորոգման կարիք, սանհանգույցի դուռը բացվում էր արտադրական տարածքի մեջ: Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Կարդալ ավելին
1 2 3 616