ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է:…
Կարդալ ավելինՇաքարախտի ռիսկը նվազեցնելու համար սուրճը պետք է առանց շաքարավազ խմել. AJCN
Harvard T. H. Chan School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ օրական մեկ բաժակ սուրճը կարող է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը 10%-ով, բայց միայն այն դեպքում, եթե ըմպելիքը պատրաստված է առանց շաքարի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է գրեթե 290 հազար բուժաշխատող։ Նրանք տեղեկատվություն են տրամադրել իրենց առողջության և սննդակարգի մասին։ Իրենց վերլուծություններում գիտնականները հատուկ ուշադրություն են դարձրել սպառված սուրճի քանակին։ Կամավորներին նաև խնդրել են հստակեցնել՝…
Կարդալ ավելինՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել
Բաքվի զինվորական դատարանը երեկ՝ փետրվարի 6-ին, շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է: Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել: Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 7-ին, կազմել է 396.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.8 դրամ (աճել է 0.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.89 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.0996 դրամ (աճել է 0.0203 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄիրզոյանի այցի ժամանակ ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին Նանսենի ինստիտուտի աջակցությունը
Փետրվարի 7-ին Նորվեգիա պաշտոնական այցի շրջանականերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։ Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։…
Կարդալ ավելինՌուսաստանը կարող է իր բազաները պահպանել Սիրիայում, բայց մի պայման կա. պաշտպանության նախարար
Սիրիան պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե Դամասկոսի շահերին ծառայելուն ուղղված համաձայնություն ձեռք բերվի։ The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։ «Եթե մենք դրանից Սիրիայի համար օգուտ ենք քաղում, ուրեմն այո»,- լրագրողի համապատասխան հարցին արձագանքել է նա: «Նման կերպ Աբու Քասրան ընդգծել է այն պրագմատիկ մոտեցումը, որը որդեգրում է սիրիական նոր կառավարությունը՝ ծրագրելով նոր դաշինքներ և վերանայելով…
Կարդալ ավելինՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում
Ամիօ բանկը հանդես է գալիս հիանալի նորությամբ: Այժմ հնարավոր է AMIO Mobile հավելվածում ընդամենը մի քանի վայրկյանում ձևակերպել ավանդ ՀՀ դրամով մինչև 10,5% տարեկան եկամտաբերությամբ։ Ավանդի պայմաններ՝ ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 30․000 ՀՀ դրամ, ամենաբարձր` 10,5% տոկոսադրույքը գործում է 551-ից 730 օր ժամկետի դեպքում, կարող եք ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը։ Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի…
Կարդալ ավելինԷլեկտրամոբիլների հետ աշխատելու առանձնահատկությունները. վերապատրաստվում են հրշեջ-փրկարարները
Էլեկտրամոբիլները, լինելով նորագույն տեխնոլոգիայի արդյունք, հաճախ ունենում են էլեկտրական անհայտ համակարգեր, որոնք կարող են վթարի ժամանակ վտանգ ներկայացնել ոչ միայն հրշեջ-փրկարարների, այլև վարորդների, ուղևորների և անցորդների համար։ Հաշվի առնելով, թե որքան կարևոր է էլեկտրամոբիլների հետ աշխատելու գործընթացում գիտելիքների և փորձի շարունակական զարգացման գործընթացը՝ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով Փրկարար ծառայության ենթակա մարզային ստորաբաժանումների ծառայողների համար ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական…
Կարդալ ավելինԱրարատ լեռան ստորագրությամբ քաղաքացի տվյալ տարածքում չի սպասարկվել.ՆԳՆ
ՆԳՆ-ը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ օրերս ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ ստորաբաժանումում: Նկատենք նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանը, որին ըստ…
Կարդալ ավելինՎահան Տերյանի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ տեղի են ունենալու տոնական միջոցառումներ
Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը փետրվարի 9-ին նախաձեռնել են «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք: Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան…
Կարդալ ավելին