Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։ Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ: Համաձայն ռազմավարության դրույթների՝…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-4, Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+3, Տավուշում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +1+5, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12,…
Կարդալ ավելինՎերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում
Մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով վերջին 2 տարում կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այդ մասին քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն…
Կարդալ ավելինԹմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվեց ու առգրավվեց․ Վայոց ձորի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Հայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում։ Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։ Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։ Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ…
Կարդալ ավելինՀայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն…
Կարդալ ավելինՀայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում…
Կարդալ ավելինՍոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։ Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված…
Կարդալ ավելինՄի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II…
Կարդալ ավելին«ՎԿԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելին