Մոնղոլիայում կարմրուկով վարակման կտրուկ աճը առաջ է բերել հերթեր շտապ օգնության համար

Մոնղոլիայում կարմրուկով վարակման կտրուկ աճը առաջ է բերել հերթեր շտապ օգնության համար

Մոնղոլիայում կարմրուկի դեպքերը կտրուկ աճել են՝ մոտենալով 4 000-ին՝ առաջացնելով քաղաքացիների հերթեր, որոնք շտապ օգնություն են փնտրում երկրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Այս մասին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը։ «Մոնղոլիայում կարմրուկի բռնկումը հասել է այն աստիճանի, որ մեր կենտրոնը չի կարողանում դիմակայել երեխաների հետ շտապ օգնություն ստանալու համար շարված քաղաքացիների հոսքին։ Եթե մայիսի 26-ին եղել է այս վարակի լաբորատոր հաստատված 3 356 դեպք, ապա մայիսի 29-ի դրությամբ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 3 939-ի։  774 մարդ, որոնք շփվել են վարակվածների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Վարակը հիմնականում փոխանցվում է դպրոցներում, որտեղ մեկ դասարանում երբեմն լինում է երկու կարմրուկով վարակված։ Վարակվածների մոտ 40 տոկոսը 10-14 տարեկան երեխաներ են։ Մինչեւ 4 տարեկան տարիքային խումբը կազմում է վարակվածների 22 տոկոսը։ Կարմրուկի առաջին հինգ դեպքերը Մոնղոլիայում գրանցվել են 2025թ. փետրվարի վերջին: Առաջին մահը գրանցվել է մայիսի 13-ին: Երկիրը վերջին անգամ գրանցել է հիվանդության բռնկում երեխաների շրջանում 2019թ….

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մայիսի 30-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +24+26։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19, Կոտայքի նախալեռներում…

Կարդալ ավելին

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց՝ Ավշարի նախկին համայնքապետն է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց՝ Ավշարի նախկին համայնքապետն է ձերբակալվել

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։   Հիշեցնենք, որ  ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Ավշարի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը։

Կարդալ ավելին

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրում փոփոխություններ են կատարվել

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրում փոփոխություններ են կատարվել

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցությանն ուղղված ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Ըստ այդմ՝ Այսուհետ աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև այն վարկառուները, ովքեր ունեն անհուսալի վարկեր նաև լուծարվող կազմակերպություններում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում աշխատողները (ծառայողները)՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում։ Ընդ որում՝ արդեն դիմում ներկայացրած և աշխատող չհանդիսանալու հիմքով մերժում ստացած ՊՆ աշխատողների…

Կարդալ ավելին

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի(Տեսանյութ)

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի(Տեսանյութ)

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել…

Կարդալ ավելին

Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների մարզային համերգաշարը շարունակվում է

Միրզոյանական մրցույթի մրցանակակիրների մարզային համերգաշարը շարունակվում է

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն է: Պատանի կոմպոզիտորները ելույթ կունենան հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 14:00-ին Արտաշատ համայնքի Բերքանուշի մշակույթի տանը: Համերգին կմասնակցեն այս և նախորդ տարիների հաղթողները: Այն կիրականացվի Բերքանուշ բնակավայրի աջակցությամբ: Նշենք, որ նմանօրինակ…

Կարդալ ավելին

Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին

Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին

   ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբելյանական տարվա բացման  և փակման  միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի…

Կարդալ ավելին

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող…

Կարդալ ավելին

«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով

«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով

«Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։ Վերջերս «The American Spectator» և «The Christian Post» լրատվամիջոցներում, միջազգային լսարանին ուղղված, ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդվածներ են հրապարակվել՝ A Fascinating Nation at the Crossroads of Civilizations[1] և Travel: Visiting Azerbaijan, a little-known country at the crossroads of everything[2]։ Հարկ է նշել, որ հոդվածների հեղինակները չեն էլ թաքցնում վճարի դիմաց քարոզչական նյութեր…

Կարդալ ավելին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ:   Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ.,…

Կարդալ ավելին
1 2 3 687