Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ապրիլի 18, ժամը՝ 16:00 Մոսկվա կինոթատրոն, կարմիր դահլիճ    Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով, իսկ հետո կցուցադրվեն • երաժշտական մյուզիքլ «Ստոպ, գիշեր» • «Բերկուտ» մարտական ֆիլմը • «Ինչու է ծիծեռնակի պոչը եղջյուրով» անիմացիոն հեքիաթը և այլ հետաքրքիր ժանրեր։ Մուտքը ազատ է։ Բաց  մի թողեք այս մշակութային կամուրջը երկու բարեկամ ժողովուրդների միջև։

Կարդալ ավելին

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը։ Այս առիթով կազմակերպվել էր տոնական համերգ, որը համախմբեց Սյունիքի այս սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Այժմ Ծավի և հարակից համայնքների բնակիչները ևս հնարավորություն կունենան ստանալ որակյալ բժշկական օգնություն։ Հեռաբժշկության տեխնոլոգիաները թույլ կտան արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել բժշկի և բուժառուի միջև՝ ապահովելով բուժօգնության մատչելիություն նույնիսկ ամենահեռու բնակավայրերում։ Սահմանամերձ բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Մեկուկես տարվա ընթացքում VIVA հիմնադրամի բժիշկների և կամավորների շարժական խումբը…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 16-ին հանրապետության մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, լեռներում, ինպես նաեւ Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում օդերեւութաբանները կանխատեսում են ձյուն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝ -1+3,…

Կարդալ ավելին

Արցախի բռնի տեղահանված բնակչության 90 տոկոսը պետական աջակցության կարիք ունի. ՄԱԿ հումանիտար հարցերի վարչություն

Արցախի բռնի տեղահանված բնակչության 90 տոկոսը պետական աջակցության կարիք ունի. ՄԱԿ հումանիտար հարցերի վարչություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տնային տնտեսությունների 2023թ. գնահատումը տրամադրում է հարցված տեղահանված բնակչության ժողովրդագրական միտումների, տեղահանման ձեւերի, սոցիալ-տնտեսական պայմանների, կենսապայմանների, անմիջական կարիքների եւ կենսապահովման ծրագրերի համապարփակ պատկերը: Այս մասին նշվել է Relief Web մարդասիրական տեղեկատվական ծառայության զեկույցում, որը տրամադրել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես նշվել է զեկույցում, կազմակերպության հարցման մեջ ընդգրկվել են միջին տարիքի հարցվածներ, որոնց թվում ավելի շատ կանայք են (62 տոկոս), քան տղամարդիկ (38)։ Հարցվածների գրեթե կեսը (45 տոկոս) տնային տնտեսությունների մեծերն են: Ամենատարածվածը երեք եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններն են, որոնք կազմում են հարցվածների 81 տոկոսը: Մինչեւ 18 տարեկան երեխա չունեցող տնային տնտեսությունները գործնականում գոյություն չունեն, ինչը վկայում է երիտասարդ խնամակալների զգալի ներկայության մասին, ընդգծվել է փաստաթղթում։ Ընտրանքի մեծ մասը բաղկացած է 5-ից ավելի հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիքներից (81տոկոս) եւ թոշակառու ունեցող տնային տնտեսություններից (44 տոկոս): 2024թ. դեկտեմբերին անցկացված հարցումն ընդգծել է, որ հղի եւ կերակրող մայրերը (9 տոկոս) եւ մենակ տնային տնտեսությունները վարողները (7 տոկոս) բնակչության այլ հիմնական խոցելի խմբերն են։ Տեղահանված տնային տնտեսությունների մեծամասնությունը (90 տոկոս) իր հիմնական կարիքները բավարարելու համար ապավինում է կառավարության աջակցությանը, ինչն ընդգծում է բնակչության շարունակական տնտեսական խոցելիությունը: Հարցվածների 66 տոկոսի համար սննդամթերքը մնում է գլխավոր կարիքը, որին հաջորդում են կենցաղային իրերը եւ հագուստը/կոշիկը (յուրաքանչյուրը՝ 36 տոկոս) եւ կոմունալ ծախսերը (31): «Չնայած կենսապահովման ծրագրերի միջոցով ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջվում, պարզ է, որ վաուչերների վրա հիմնված աջակցությունը դեռեւս անհրաժեշտ է հրատապ խնդիրների լուծման համար, ինչպիսին են սննդամթերքը, կենցաղային իրերը եւ կոմունալ ծառայությունները: Հիմնական աջակցության այս շարունակական կարիքն ընդգծում է շարունակական աջակցության կարեւորությունը կենսապահովման ծրագրերի միջոցով ինքնապահովման ձեւավորման ջանքերին զուգահեռ»,- նշվել է փաստաթղթում։

Կարդալ ավելին

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում. Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1…

Կարդալ ավելին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։ «Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։ Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։ «Շուշայում (հայկական օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։ Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին կողմերի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսել է խախտել հրադադարի ռեժիմը եւ հընթացս մեղադրել Հայաստանին գնդակոծություններում։

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ

Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Դոլարի  փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 390.68  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.11 դրամ (աճել  է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  517.3 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 391.5-394 դրամով:

Կարդալ ավելին

Նեթանյահուն Մակրոնի հետ զրույցում դեմ է արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը

Նեթանյահուն Մակրոնի հետ զրույցում դեմ է արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը։ Հաղորդվում է, որ Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ պաղեստինյան պետությունը «ահաբեկչության համար հսկայական պարգև» կլինի՝ նշելով, որ ոչ մի պաղեստինյան պաշտոնյա, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարությունից, չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված ջարդը։ «Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ իսրայելական քաղաքներից մի քանի րոպե հեռավորության վրա հիմնված պաղեստինյան պետությունը…

Կարդալ ավելին

Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել. բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց. նրանք պնդում են, որ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս։ Ես 60 տարվա ստաժ ունեմ, ստանում են 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց…

Կարդալ ավելին
1 2 3 664