Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ: Մասնավորապես՝ որպես առաջնահերթություն շեշտվել է ֆիլմերի ժապավենների մաքրման և թվայնացման ապահովումը։ Այցի շրջանակում Հայաստանի կինոյի…

Կարդալ ավելին

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի»-ն ընթերցողի սեղանին

Այսօր տեղի ունեցավ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ տպագրված «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Շուրջ չորս դար ներառող և գորգերի ավելի քան հարյուր քսան տիպ պարունակող Հայոց ազգագրության թանգարանի (ՀԱԹ) այս հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, հարավարևելյան Կովկասի ու Պարսկաստանի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական հայաշատ կենտրոններին պատկանող գորգերը։ Ողջունելով…

Կարդալ ավելին

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքներ

Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և…

Կարդալ ավելին

Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. Հայաստանում Իրանի դեսպան

Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը. Հայաստանում Իրանի դեսպան

Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի ազնիվ ժողովրդին իրենց համերաշխության և աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգևոր աջակցությունը», – նշել է դեսպանը։ Ավելի վաղ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանի պաշտոնական իշխանությունները դատապարտում են Իսրայելի հարձակումն Իրանի վրա և կոչ…

Կարդալ ավելին

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: «Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի մասնավորի․«Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի բաղադրության կեղծիք, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան

Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան

Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», – նշեց նա։ Նրա խոսքով՝ ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆինանսական կառույցների կողմից։ Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական…

Կարդալ ավելին

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել

Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Իրան-Իսրայել հակամարտությունը։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից։ Հունիսի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի միջև։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ։

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր…

Կարդալ ավելին

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է. Կենտրոնական բանկ

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է. Կենտրոնական բանկ

2025 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Այս մասին  տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։ Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր: Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել: Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք,…

Կարդալ ավելին

2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%. ԿԲ

2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%. ԿԲ

2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3%: Այս մասին  տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։ Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 2.8%: 2025 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են: ԱՄՆ տնտեսական, հատկապես առևտրային քաղաքականության, և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ…

Կարդալ ավելին
1 2 3 699