Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն ունեցավ Real Business կոնֆերանսին, որն անց է կացվել Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում: Բանկն իր տաղավարի այցելուներին ներկայացրեց Ամիօ լիզինգն իր բոլոր առավելություններով: Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես եկավ Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` իր ելույթի ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով և առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի և մատակարարների համար: ՙԱմիօ լիզինգը ձևավորվել է ապրիլ ամսից, այսինքն շուրջ 6…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Մարզպետի հերթական հանդիպումը Չարենցավանում էր
Կոտայքի մարզպետը պարբերաբար շրջում և մշտապես հետևում է ինչպես համայնքային այնպես էլ կառավարության և պետական այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Եվ ուրեմն այս հերթական այցը նախօրեին ինչպես տեղեկանում ենք մարզպետ՝ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ պաշտոնական էջից՝ աշխատանքային այցով Չարենցավան խոշորացված համայնքում էր դիտարկելու ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական աշխատանքները: «Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ, Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել եմ Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ՀՀ կառավարության ծրագրով՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում է բժշկական կենտրոնին…
Կարդալ ավելինՄալաթիայի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է(Տեսանյութ)
Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր: Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ներկայացնում է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր…
Կարդալ ավելինՈստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող…
Կարդալ ավելինՌուսաստանը չի հրաժարվում դոլարից, բայց դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին
Այս օրերին դոլարն օգտագործվում է որպես զենք, ասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հրաժարվում դոլարի օգտագործումից, այլ այլընտրանքներ է փնտրում դրան, գրում է «Коммерсантъ»-ը։ Այս թեման նա բարձրացրել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Պուտինի խոսքով՝ դոլարը որպես զենք օգտագործելը «դա անողների մեծ սխալն է»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ «Դոլարը մինչև այժմ համաշխարհային ֆինանսների ամենակարևոր գործիքն է… Մենք դոլարից չենք հրաժարվում, դրա դեմ չենք պայքարում։ Բայց եթե…
Կարդալ ավելինՔաղցկեղի բջիջները հնարավոր է ոչնչացնել՝ նրանց ճարպերի հասանելիությունից զրկելով. Cell
ԱՄՆ Վան Անդելի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ քաղցկեղի բջիջներին ճարպի հասանելիությունից զրկելը նրանց զգայուն է դարձնում ֆերրոպտոզի նկատմամբ՝ ենթարկելով օքսիդատիվ ինքնաոչնչացման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Chemical Biology բժշկագիտական հանդեսում: Գիտնականները նշել են, որ քաղցկեղի բջիջներն ընդունակ են «գողանալ» օրգանիզմի ճարպերն ու դրանք որպես վառելիք օգտագործել՝ իրենց զարգացման համար։ Հետազոտողները ձգտել են պարզել՝ արդյոք այս գործընթացը հնարավո՞ր է կասեցնել: Գիտնականները կենտրոնացել են ֆերրոպտոզի վրա՝ բջջային ինքնաոչնչացման մի տեսակ, որն ի հայտ է գալիս, երբ…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. Ցրտահարություն
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացում է տարածել, որ հոկտեմբերի 24-ին, 27-ին և 28-ին Արարատյան դաշտի ցերեկը Արարատյան դաշտում սպասվում է ցրտահարություն՝ -1-3, հողի մակերեսին՝ -4-5։ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝…
Կարդալ ավելինՊահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն
Կոնսերվատորիայի Միասնական Շարժումը հայտարարություն է տարածել. «Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի…
Կարդալ ավելինՊարեկային ծառայության մեկնարկի պահից գրանցվել է 1,6 մլն իրավախախտում
2021թ. հուլիսից մինչեւ 22024թ. սեպտեմբեր կատարվել եւ գրանցվել է 1 մլն 673 հազար իրավախախտում։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հոկտեմբերի 23-ին ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին եւ քննադատությանը։ Դրանցից բողոքարկվել է մոտ 37 000-ը, ինչը, նրա խոսքով՝ կազմում է գրանցված իրավախախտումների ընդհանուր թվի 2 տոկոսը։ «8 278 արձանագրություններ, որոնք կազմել են պարեկները, զրոյացվել են կամ ճանաչվել անվավեր։ Այսինքն՝ փաստացի բավարարվել է բողոքարկված դիմումների միայն 22 տոկոսը»,- հայտնել…
Կարդալ ավելինՄանկավարժական 30 կրեդիտի մեխանիզմն առաջացրել է հանրային հետաքրքրություն, շատերը հաջողությամբ աշխատում են դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում են ուսուցիչների ատեստավորման և մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման անհրաժեշտ հստակեցումներին՝ պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքով: «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների առաջին բաղադրիչը նպատակ ունի բարելավելու ատեստավորման ընթացակարգերը և մասնագիտական զարգացման գործընթացները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ երկրորդ…
Կարդալ ավելին