Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

   Ամիօ բանկը, կարևորելով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) առանցքային դերը երկրի տնտեսության զարգացման գործում, կիրառում է ՓՄՁ ոլորտի վարկավորման ընդլայնման և աջակցման ռազմավարություն:

Հիմք ընդունելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 76-Ն որոշումը, և նպատակ ունենալով աջակցել բիզնեսի կայուն զարգացմանը և ֆինանսական բեռի թեթևացմանը՝ բանկը որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 1 տոկոսային կետով նվազեցնել ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տարեկան տոկոսադրույքները:

Տոկոսադրույքների նվազեցումը իրականացվել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին:

Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն նվազեցնել գործող ֆինանսական պարտավորությունների բեռը, այլև խթանել բիզնեսի ակտիվությունը, ընդլայնման հնարավորությունները և երկարատև համագործակցությունը բանկի և հաճախորդների միջև:

Բանկը շարունակելու է հանդես գալ գործարար համայնքի կարիքներին արձագանքող նախաձեռնություններով՝ ապահովելով հասանելի, ճկուն և հաճախորդամետ ֆինանսական լուծումներ ՓՄՁ-ների համար:

Ամիօ բանկի կողմից առաջարկվող բիզնես վարկերին ծանոթացեք այստեղ:

info@amiobank.am

010 59 20 20, amiobank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love