Շիրակի մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։Տեղեկանում ենք, որ Աշոցքի տարածաշրջանի ծրագրից օգտված 359 շահառուների համար 38 մլն 16 հազար դրամ գումարի բաշխումը կիրականացվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում 5804 շահառուներ են օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է 936 մլն 60 հազար դրամ։ Ամենաշատը շահառուների թվով Ախուրյանի շրջանն է՝ 2230, այնուհետև Արթիկը՝ 1806 և Անին՝ 1089։ Դիմումների ստուգման աշխատանքների ավարտից հետո, առաջիկա օրերի ընթացում կմեկնարկի նաև…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
TAP գազատարով Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ
TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։ Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»: Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես…
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելինԱդրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց
ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաեւ մեր տարածաշրջանին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը…
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ-ի առաքելությունը հետխորհրդային տարածքում ամրանալու փորձ է. ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար
Հայաստանում Եվրամիության առաքելությունը փորձ է ամրանալու հետխորհրդային տարածքում՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը։ «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Բրյուսելի փորձ, օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական կարգավորման արդյունքներից, ամրանալ հետխորհրդային տարածքում՝ խաղալով մի ինչ-որ «միջնորդի» ամպլուա»,- ասել է Լոգվինովը։ Նրա խոսքով՝ «կա այստեղ նաեւ զգալի հակառուսական բաղադրիչ՝ ձգտում չեզոքացնելու մեր երկրի պատմական դերը որպես անվտանգության երաշխավորի»։ Հիշեցնենք,…
Կարդալ ավելինՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԳՐԱՆՑԵԼՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝ ՀՀ բանկերի…
Կարդալ ավելինՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի
Մարտի 5-ի Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով…
Կարդալ ավելինԱդրբեջանում 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում մարտի 4-ի առավոտյան ժամերին 20 րոպեում երեք երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը, Հաջիգաբուլում գրանցվել է 3,2 մագնիտուդով երկու նոր երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 10.40-ին Հաջիգաբուլի շրջանում, էպիկենտրոնը գտնվել է Շիրվան սեյսմիկ կայանից 18 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, իսկ օջախը՝ 22 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր
Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը լուսանկարներ է հրապարակել այսօր տեղի ունեցած դիվերսիայի վայրից եւ հայտնել, որ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր եւ զենք չեն տեղափոխել: Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել մեկ ծառայող: Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր…
Կարդալ ավելին