Երկուշաբթի իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է մեքենայում գտնվող երկու մարդ, այդ թվում՝ սահմանի մոտ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության պայմանագրային աշխատակիցը, հայտնում է Reuters-ը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել հարավային ծովափնյա Նակուրա քաղաքում ավտոմեքենայի վրա իսրայելական հրաձգության հետևանքով:
ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ը, հայտնել է, որ զոհերից մեկը գործակալության հետ պայմանագիր կնքած մաքրման ընկերության աշխատակից է:
«Կապալառուի աշխատակիցը և մեքենայի մեկ այլ ուղևոր, որը ինչպես մենք հասկանում ենք, որ այցելում էր արտասահմանից, սպանվել են», – ասաց ՅՈՒՆԻՖԻԼ-ի խոսնակ Քենդիս Արդիելը, հավելելով, որ խաղաղ բնակչության վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են: