Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար

Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար

Ադրբեջանը 2025թ. պաշտպանության վրա կծախսի 5 մլրդ դոլար։ «Հաջորդ տարի պաշտպանության եւ ազգային անվտանգության համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն 8 396 297 596,0 մանաթ (5 մլրդ դոլար)։ Դա իր արտացոլումն է գտել «Ադրբեջանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» օրինագծում»,- տեղեկացրել է APA-ն։ Հիշեցնենք, որ բանակի հսկայական ծախսերի ֆոնին Ադրբեջանը Հայաստանից պահանջում է  հրաժարվել պաշտպանական համակարգի զարգացումից։        

Կարդալ ավելին

Հայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

Հայտարարություն. անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 ներկայացնելը պարտադիր է

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

    «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակից իրականացվել է նմուշառում, որի արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Շիրակի մարզ, ք. Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։            

Կարդալ ավելին

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող…

Կարդալ ավելին

Հոտի և հիշողության պարզ թեստը կարող է արդյունավետորեն կանխատեսել Ալցհայմերի հիվանդությունը. Alzheimer’s & Dementia

Հոտի և հիշողության պարզ թեստը կարող է արդյունավետորեն կանխատեսել Ալցհայմերի հիվանդությունը. Alzheimer’s & Dementia

Կոլումբիայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարճաժամկետ հիշողության թեստի և հոտառության թեստի զուգորդումն ի վիճակի է նույնքան ճշգրիտ կանխագուշակել ճանաչողական անկումը, որքան ուղեղի թանկարժեք տեսողական հետազոտությունները՝ փոխարենն առաջարկելով ավելի մատչելի միջոց՝ գնահատելու համար Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ ձևերի վտանգը: Հետազոտությունը, որը ղեկավարել է բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբուժության և նյարդաբանության պրոֆեսոր և Կոլումբիայի համալսարանին առընթեր Իրվինգ բժշկական կենտրոնի/Նյու Յորք նահանգի հոգեբուժական ինստիտուտին առընթեր ծերերի հոգեբուժության բաժանմունքի ղեկավար Դավանգեր Դևանանդը, խոստումնալից ապացույցներ է ներկայացնում,…

Կարդալ ավելին

Պատմական Արտաշատին շարունակում է նոր գույներ հաղորդել Արտաշատ համայնքի ղեկավարը(ֆոտոշարք)

Պատմական Արտաշատին շարունակում է նոր գույներ հաղորդել Արտաշատ համայնքի ղեկավարը(ֆոտոշարք)

Այսօր ԱՐՏԱՇԱՏ պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ չորրորդ մայրաքաղաքի  ծնունդն էր:  Արտաշատ խոշորացված համայնքը վերջին տարիներին  դարձել է   համայնքային ենթակառուցվածքներով արագ զարգացող   հանրապետության  առաջադեմ համայնքերից մեկը, որի մասին մենք դեռ կանրադառնանք  փաստերով առաջիկա մեր հոդվածներում, իսկ մինչ այդ   պետք է  այսօր կենտրոնանանք մեր սիրելի Արտաշատին եվ արտաշատցիներին:   Քաղաքի տոնը մեկնարկել է  մեր հերոսների  հուշակոթողի մետ ծաղիկների խոնարհումով նրանց  երկնային  կյանքի ոգեշնչման  հարգանքի տուրքով, որին մասնակցում էին  Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի մարզպետի աշխատակազմի,  Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ինչպես…

Կարդալ ավելին

Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երեք քաղաքացի գիշերվա ժամը մեկին մոտ Կոտայքի մարզի Քասախ գյուղի տներից մեկում ծեծի են ենթարկել համերկրացի երկու երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նրանց հանել են տնից և բռնությամբ հափշտակել արծաթե և ոսկյա շղթաներ, 100 հազար դրամ և բջջային հեռախոս: Տեղեկությունը ստուգվեց, և նույն օրը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածով 32-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց Նաիրիի քննչական բաժին: Նա կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ: Իրավապահների հետագա…

Կարդալ ավելին

Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև

Իտալիայի մրցակցային մարմնի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է. ստորագրվել է համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև

  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հրավերով աշխատանքային այցով Երևան է ժամանել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելլի գլխավորած պատվիրակությունը:Այդ մասին տեղեկանում ենք  հանձնաժողովից , որ այցի շրջանակում այսօր տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին հաջորդել է   մրցակցության և սպառողների պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ  հուշագրի ստորագրման արարողությունը: «Ձեր այցը  շեշտադրում է մեր երկու գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը, որը նաև փաստվեց այսօր ստորագրված հուշագրով: Վստահ եմ, որ այն ուղի կհաթի առաջիկայում…

Կարդալ ավելին

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող  հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։ Մասնավորապես՝ –  հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի սեղանը, որն անմիջական շփման մեջ է գտնվել սննդամթերքի հետ, գտնվել է ոչ նորոգ…

Կարդալ ավելին

Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր

Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնության ենթակայանից էր. հայտնում էին, որ Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել: Ահազանգով նշված վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը ժամը 11.25-ին Իսակովի պողոտայի՝ Արգավանդի խաչմերուկից Երևան տանող ճանապարհահատվածում՝ կամրջի վրա, սուր կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի հարվածներ է ստացել, իսկ րոպեներ…

Կարդալ ավելին
1 40 41 42 43 44 570