ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանեց Երեւան (ֆոտո)

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանեց Երեւան (ֆոտո)

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիիին տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Նշենք, որ սա նրա առաջին այցն է Հայաստան: Օդանավակայանում Փելոսիին դիմավորել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան դիմաց, Փելոսիին դիմավորելու էին եկել «Սասնա Ծռեր» շարժման անդամները՝ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի դրոշներով: Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ…

Կարդալ ավելին

Զոհերի թիվը 135 է. ունենք բազմաթիվ վիրավորներ. ՀՀ վարչապետ

Զոհերի թիվը 135 է. ունենք բազմաթիվ վիրավորներ. ՀՀ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. hարգեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։ «Ցավոք, այս թիվը դեռ վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ», – ասաց նա։        

Կարդալ ավելին

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ «ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻՆ

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ  «ՍԱՆՁԱԶԵՐԾՄԱՆ»  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻՆ

Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերենով, ռուսերենով և անգլերենով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։ Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան, իրավիճակի մոնիտորինգի աշխատանքային խումբ կստեղծի

ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան, իրավիճակի մոնիտորինգի աշխատանքային խումբ կստեղծի

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, արխիվ Հավաքական անվտանգության խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ, Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ռազմական դաշինքը։ Ըստ հաղորդագրության` առաքելությունը պետք է տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման վերաբերյալ զեկույց պատրաստի աշնանը Երևանում նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ գագաթնաժողովին ներկայացնելու համար։ Այցի ժամկետների մասին…

Կարդալ ավելին

Հայաստանի տարածքով որեւէ «միջանցք» չկա եւ չի էլ կարող լինել․ Փաշինյան

Հայաստանի տարածքով որեւէ «միջանցք» չկա եւ չի էլ կարող լինել․ Փաշինյան

Հայաստանի տարածքով որեւէ «միջանցք» չկա եւ չի էլ կարող լինել։ Աշխարհում այս հարցը Հայաստանի հետ ոչ ոք չի քննարկում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանին այնքան էլ չի հետաքրքրում այլ երկրների կարծիքը, հատկապես երբ խոսքը վերաբերում է իր ինքնիշխանությանը։ «Թեեւ Հայաստանը աշխարհի ամենամեծ եւ, ցավոք, ամենահզոր պետությունը չէ, այնուամենայնիվ, ինքնիշխանության հարցում մեզ շատ չպետք է հետաքրքրի ուրիշների կարծիքը։ Հայաստանի ինքնիշխան տարածքով մենք ոչ մի միջանցք…

Կարդալ ավելին

«Խնդրում ենք օգնել աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որոնք վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը»․ System of A Down

«Խնդրում ենք օգնել աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի հրեշավոր գործողությունների մասին, որոնք վայելում են հայերի ցեղասպանություն իրագործած Թուրքիայի հովանավորությունը»․ System of A Down

Ամերիկյան System of A Down ռոք խումբն իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել՝ խնդրելով տարածել այն։ «2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին ադրբեջանական զորքերը, կոռուպցիոն նավթա-օլիգարխիկ ղեկավար Ալիեւի ղեկավարությամբ, հարձակում են սկսել Հայաստանի արեւելյան սահմանի ողջ  երկայնքով ՝  ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները եւ տները։ Նրանք նպատակ ունեն ահաբեկել հայերին եւ ավելի շատ զիջումներ կորզել՝ տարածաշրջանում եզակի դեմոկրատ պետություններից մեկում իշխանափոխության հասնելով։ Այս ամենը երկու տարի հետո այն բանից, երբ հարձակում էին սկսել Լեռնային Ղարաբաղի վրա՝ փորձելով մաքրել…

Կարդալ ավելին

Ունենք 105 զոհ. Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան

Ունենք 105 զոհ. Ադրբեջանը տարածք է գրավել. Փաշինյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, թե երեկվանից համացանցում ուռճացված թվեր են ներկայացվում գերիների և տարածքային կորուստների վերաբերյալ, ապա Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել վերջին տեղեկությունները։ «Ես երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ երեկվա դրությամբ մենք 49 զոհ ունենք, և ասացի, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ և ակնհայտորեն ավելի մեծ է զոհերի թիվը։ Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․․․»,- հայտարարեց Փաշինյանը։ Իսկ ինչ վերաբերում է…

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է Նորավան համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում…

Կարդալ ավելին

Առ այսօր ստորագրվելիք որևէ փաստաթղթի նախագիծ առկա չէ․ Արայիկ Հարությունյան

Առ այսօր ստորագրվելիք որևէ փաստաթղթի նախագիծ առկա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առայսօր…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։ Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի ապարդյուն լինելու մասին»,- գրել է Զոհրաբյանը։        

Կարդալ ավելին
1 463 464 465 466 467 570