Խոհարարական հմտությունների ցուցադրություն՝ ավանդույթներով հարուստ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Դիլիջանի  համայնքապետարանը  մշտապես աջակցում ու   խրախուսում է մշակութային  միջոցառումների կայացումը Դիլիջանում:Հերթական անակնկալն էր սպասվում մեր գուրմաններին ՝   Դիլիջանում մեկնարկել է «Միմինո» հայ-վրացական խոհարարական-մշակութային փառատոնը:
    Փառատոնի 4 հիմնական գոտիներում ներկայացված են.
Որտեղ Հայկական և վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման տաղավարներ, ապա
արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման տաղավարներ, ինչպես նաև
երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման տաղավար:
Մշակութային միջոցառումը եզրափակում է  մրցույթային հանձնաժողովի / դատավարական տաղավարը:
   Հիշեցնենք՝  «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Spread the love