Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կատարվեց նաև Անդաստանի կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն օրհնեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Հայազգի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Արսեն Հարությունյանը՝ Վբեթի ամբասադոր
Հայազգի ըմբիշ Արսեն Հարությունյանը վերջերս կնքել էր պայմանագիր Վբեթի հետ, որի համաձայն մարզիկն արդեն ներկայանում է, որպես Վբեթ բրենդ ամբասադոր: Արսենը սպորտով զբաղվում է 5 տարեկանից և բազմակի անգամներ, ինչպես Հայաստանում էգրավել պատվավոր հորիզանականներ, այնպես էլ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններիժամանակ բարձր է պահել Հայաստանի դրոշը: Հայ ըմբիշի ձեռքբերումների, բնավորության և մյուս հետաքրքիր մանրամասների վերաբերյալպատմում են Արսենի հարազատները: հգ Արսեն Հարությունյանի սպորտային ձեռքբերումներին, Վբեթի հետ համագործակցության և նորնախաձեռնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Կարդալ ավելինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը Հարավային Կովկասում լավ լուր է անվանել 5 հայ գերիների վերադարձը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։ Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։ «Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,-…
Կարդալ ավելին«ԻՄ ՓՈՐՁԸ ՔՈ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՔԱՋԱՐԱՆ, ԻՍԿ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՏՆԻՑ-ՏՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ԾՆԿԱՉՈՔ ԸՆՏՐԱՔՎԵ ՄՈՒՐԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ. ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՐՈՒՄ ԵՄ ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ:Ընտրապայքարին մասնակցում են «ՔՊ» «Հանրապետություն» կուսակցությունները եվ «Դեպի Միասնաություն» դաշինքը: Հիշեցնենք՝ որ ավագանու թեկնածությունն են առաջադրել նաև երկարամյա նախկին համայնքապետ՝ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ գործող ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ: Ըստ տարածված լուրերի ՔԱՋԱՐԱՆՈՒՄ քարոզարշավի մեկնարկից հետո սկսվել է , որոշակի լարվածություն «Հանրապետություն » կուսակցության կողմից առաջադրված թեկանածու նախկին համայնքապետ՝ Վ. Գևորգյանի և գործող համայքապետ՝ Փարամազյանի միչև, սակայն մեր հղումը որպեսզի մերկապարանոց չհնչի մենք քարոզարշավի շրջանակներում հանդիպեցինք նախկին…
Կարդալ ավելինԻ՞նչ հիվանդությունների դեպքում ծիծաղը կարող է վտանգ ներկայացնել
Որոշ դեպքերում ծիծաղը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար, Sputnik ռադիոյի եթերում ասել է ռուս նյարդաբան Պավել Կոտովը։ Ինչպես նշել է մասնագետը, ծիծաղելը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար, որոնք ճնշման, անոթների, սրտի խնդիրներ, ինչպես նաեւ շնչուղիների հիվանդություններ ունեն։ Մասնագետը բացատրել է, որ եթե պացիենտը հիպերտոնիկ հիվանդ է եւ հիպերտոնիկ կրիզի ժամանակ անզուսպ ծիծաղում է, դա կարող է մահացու ելքի հանգեցնել, քանի որ ծիծաղը կարող է ճնշումը բարձրացնել։ Նյարդաբանը նաեւ նախազգուշացրել է սնունդ ընդունելու ժամանակ…
Կարդալ ավելինԻնչպե՞ս է աղիների միկրոբիոմն ազդում հոգեկան առողջության վրա
Վերջին ժամանակներս ավելի բազմաթիվ են դառնում ապացույցները, որ մարդու աղիների միկրոօրգանիզմները կարող են ազդել նաեւ նյարդային եւ հոգեկան առողջության վրա, նշվել է Հարավարեւմտյան համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտող, հոգեբուժության պրոֆեսոր Ջեյն Ֆոսթերի հոդվածում, որը հրապարակվել է Science ամսագրում։ Իր հոդվածում դոկտոր Ֆոսթերը նշել է այն մասին, թե ինչպես են գիտնականները հայտնաբերում միկրոբիոմի կապն ուղեղի հետ, ներառյալ կապն այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսին են դեպրեսիան եւ կողմնակի ամիոթրոֆիկ սկլերոզը։ Դոկտոր Ֆոսթերը, որն առաջինն է միկրոբները կապել տագնապի հետ…
Կարդալ ավելինԳերմանիան ցասման մեջ է. հարեւանները հրաժարվում են գազի բաժանման գործարքներից
Գերմանիայի հույսերն այն առնչությամբ, թե կկարողանա ավելի շատ համաձայնագրեր կնքել Եվրամիության գործընկերների հետ գազի վերաբերյալ, մարում են, ինչը կարող է էներգետիկ ճգնաժամը մեղմելու Բեռլինի ունակության լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ։ Գերմանիայի հարեւանները՝ Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Լեհաստանը, հրաժարվում են մասնակցել «կառուցողական բանակցություններին» այդպիսի երկկողմ գործարքներում, նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը օրենսդիրներին ներկայացրած հաշվետվությունում, որին ծանոթացել է Bloomberg-ը։ Դա կարող է խորացնել գազի ճգնաժամը Գերմանիայում, «որովհետեւ ԵՄ կայունության շինարարական բլոկը երկկողմ համաձայնագրերի ձեւով անհասանելի կլինի»,- ասել…
Կարդալ ավելինԲրիտանացի աստղերը հարգանքի տուրք են մատուցել Եղիսաբեթ II-ի հիշատակին
Բրիտանացի հայտնիներն իրենց ցավակցությունն են հայտնել Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ։ Վիկտորյա Բեքհեմը, Էլթոն Ջոնը, Միք Ջեյգերը եւ այլ աստղեր իրենց սոցիալական ցանցերում կիսվել են Մեծ Բրիտանիայի թագուհու մասին հիշողություններով։ Վիկտորյա Բեքհեմն Instagram-ում հրապարակել է երիտասարդ Եղիսաբեթ II-ի սեւ-սպիտակ լուսանկարը։
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՍՕՐ ՀԱՆՁՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ (ֆոտոշարք)
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից ծանոթանում ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան: Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին:Սա նրանց եւ անձամբ ինձ համար իսկապես էմոցիաներով ու լավագույն զգացողություններով միախառնված պահ էր: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ,…
Կարդալ ավելինԲելգրադը չի ճանաչի Կոսովոն. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում սոցցանցերում ասել է, որ Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը, փոխզիջում է հարկավոր։ «Խոսակցությունը Սերբիայի ապագայի մասին է, Կոսովոյի ճանաչման խոսք լինել չի կարող։ Հենց հիմա խոսում ենք ԵՄ-ի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնոյի եւ Յենս Պլետների հետ, միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝…
Կարդալ ավելին