Հայաստանում հարկային եկամուտները 1 տրլն. 690 մլրդ դրամ է կազմել, իսկ ծախսերը՝ 2 տրլն 49 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ-ում մայիսի 31-ին 2021 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այսպիսով, նախարարի խոսքով, 359.1 մլրդ դրամի դեֆիցիտ է գրանցվել: «Ծախսերի կատարումը 97.8 տոկոս է կազմել։ Ճշգրտված պլանի համաձայն՝ կառավարությունը 359 մլրդ դրամի չափով դեֆիցիտի ֆինանսավորման ծրագիր է մշակել։ Իսկ իրականում ներգրավված միջոցներից ֆինանսավորվել է միայն 320 մլրդ դրամը»,- ասաց…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 447.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 478.90 դրամ (նվազել է 5.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 564.11 դրամ (նվազել է 4.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Կարդալ ավելինՄասիսի ԲԿ-ում բացահայտված չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել մարզպետին
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ պաշտոնական կեղծիք, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ: Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ բուժկենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝…
Կարդալ ավելինՀայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար. ԱԽ քարտուղար
Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, որի վերաբերյալ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են: Դիտարկմանը, որ սահմանազատման արդյունքում ինչպե՞ս է կարգավորվելու Լաչինի միջանցքի հարցը, այդ հատվածը սահմանազատումը թողնվելու…
Կարդալ ավելին«Ժողովրդի վրա կաշին ու ոսկորն են մնացել, ուղեվարձ են բարձրացնում». բնակիչները դժգոհ են Ծառուկյանի որդու ընկերությունից
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի գինը։ Այս մասին NEWS.am-ին են հայտնում Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչները։ Բնակիչներից Մարտին Գեւորգյանի խոսքով ՝ ուղեվարձի գինը բարձրացվել է ամենաքիչը 100 դրամով. «Սկզբում բնակչությունը ընդվզեց եւ ուղեւորավարձը մի փոքր իջեցրին։ Հիմա կրկին բարձրացել է, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք շուրջ 100 տոկոսով է բարձրացել։ Սպասարկումը նույնպես շատ վատն է, վարորդներ կան, որոնք իսկական չոբաններ են, աթոռներ են դնում մեջտեղերը, բնակիչներին խցկած տանում։ Այդ բոլորը ապացույցներով…
Կարդալ ավելինՀովհաննես Բաչկով․ Շնորհակալ եմ քեզ՝ իմ Հայ ազգ
Բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար Հովաննես Բաչկովը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է հաղթանակը Երեւանում ավարտված Եվրոպայի առաջնությունում։ «Այսպիսի էմոցիաներ, ինչպիսին մեր ժողովուրդը փոխանցեց դահլիճում, թե դահլիճից դուրս՝ չէի զգացել։ Այս հաղթանակը ամեն մեկինդ է։ Շնորհակալ եմ քեզ՝ իմ Հայ ազգ։ Այն պահից, երբ սպորտով մտահոգվածները ասեցին, որ Երկիրը քո կարիքն ունի՝ ամեն ինչ թողեցի և եկա երկրիս պատիվը բարձր պահելու։ Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը ցույց տվեց կազմակերպիչների հսկայական աշխատանքը։ Եվ չեմ կարող չնշել լրագրողների…
Կարդալ ավելինԶորավանում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում դի է հայտնաբերվել
Մայիսի 31-ին՝ ժամը 21։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղում կաթիլային ոռոգման համար նախատեսված ջրամբարում (2-3 մ խորության) նկատվում է պահակի դին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։
Կարդալ ավելինՔննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական: Ոստիկանության կողմից 2021 թ. ընթացքում իրականացվել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առաջարկվում է լիազորել Կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը: Փոփոխություններով կկարգավորվի երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը: Կհստակեցվեն ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու…
Կարդալ ավելին2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ. Տիգրան Խաչատրյան
2021 թ. համաշխարհային եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսություններում նկատվել են վերականգման միտումներ. ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 31-ի ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ: «Համավարակից եւ Արցախյան պատերազմից հետո 2021 թ. տնտեսությունը թեւակոխել է վերականգնման փուլ` գրանցելով ՀՆԱ-ի 5.7 տոկոս իրական աճ: Տնտեսական աճը պայմանավորված է եղել հիմնականում ծառայությունների աճով: Արդյունաբերության եւ շինարարության տեմպերը եւս աճել են՝ նպաստելով տնտեսական…
Կարդալ ավելին