Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 28-ին հրապարակեց Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանն արդարացվել է ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։ Վերջինս մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
«Եռաբլուր»-ում տեղի ունեցավ Արցախում զոհված Արարատ Թևոսյանի հուղարկավորությունը (ֆոտո)
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ մարտի 28-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից մարտի 25-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Թևոսյանը: ՊԲ պայմանագրային զինծառայող Արարատ Վագիֆի Թևոսյանը ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից էր: Հիշեցնենք, որ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ….
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422468-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2397 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2968785 է: Փաստացի այս պահին բուժվում է 2364 պացիենտ, նվազել է 19-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409819 անձ` վերջին մեկ օրում 29 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:…
Կարդալ ավելինՏափերականում ՏԻՄ ընտրության արդյունքները և քարոզարշավից դժգոհությունները
Ինչպես արդեն հայտն էր մարտի 27-ին տեղի ունեցան Վեդի խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունն։ Ընտրությանը մասնակցում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։ Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Արդյունքում ոչ մի…
Կարդալ ավելինՓաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային վիճակը կարգավորելու ուղղությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, NEWS.am-ը տեղեկացնում է կառավարության աշխատակազմից։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։ Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին եւ ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու…
Կարդալ ավելինԽաղաղապահների քանակն անբավարար է, անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ․ Արայիկ Հարությունյանը դիմել է Պուտինին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Նամակում, նախ, անդրադարձ է կատարվել, որ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման օրվանից սկսած, ընդհանուր առմամբ, զորակազմը գործել է բարձր արդյունավետությամբ և կատարել իր առջև դրված խնդիրները։ Ադրբեջանական…
Կարդալ ավելինԱրցախի ՊԲ–ն երեք զոհված զինծառայողի անուն է հրապարակել
Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.), NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից։«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին»,– ասվում է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան…
Կարդալ ավելինՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի եւ ստեղծել դիտակետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը…
Կարդալ ավելինՔարագլուխ բարձունքի մոտ տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 444-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2608 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 964 598 է: Փաստացի այս պահին բուժվում է 2406 պացիենտ, նվազել է 45-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409757 անձ` վերջին մեկ օրում 564 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով…
Կարդալ ավելին