Մեր ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել, նույն սցենարն էր, նույն զրույցը: Հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են, որովհետև մտածում էին, որ գնում ենք լավ լուր բերելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հետ զրույցում ասաց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ խոսելով երեկ Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:
«Մեր առաջարկները նույնն էին, ինչ առաջին անգամ էինք ներկայացրել, բայց իրավիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց Կամո Շահինյանը՝ պատմելով, որ գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հուսահատված ու հուզված են դուրս եկել:
Գյուղապետի խոսքով, չնայած ամեն ինչին, տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը՝ հույսով, որ որևէ փոփոխություն կլինի:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Կիրանցի մի քանի բնակիչներ՝ վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ միասին եկել էին Երևան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Տավուշի սահմանամերձ գյուղերի հարցը: Երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դժգոհ էին դուրս եկել: