Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ

Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման: Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց…

Կարդալ ավելին

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից․ Ադամ Բարրոն

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից․ Ադամ Բարրոն

Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով․ ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։ Բարրոյի խոսքով՝ Փարիզից Հայաստան իր ամեն այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։ «Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։ Գեղեցիկ ծրագիր է սպասվում, ես ուզեցի, որ «Անուրջներ»…

Կարդալ ավելին

Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որը կազմակերպվում է «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։ Փառատոնը միավորում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման համար։ Այս տարվա հոբելյանական թողարկումը առանձնանում է ընդլայնված ձևաչափով և մի քանի բեմերում անցկացվող համերգներով։ Միջոցառմանը նախատեսվում է մասնակցություն տարբեր երկրներից ժամանած պարային անսամբլների՝ Ֆրանսիայի (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայի (Լոնդոն), Հունաստանի (Աթենք), Վրաստանի (Թբիլիսի), Ռուսաստանի (Սոչի), ինչպես նաև Հայաստանի պարային խմբերի կողմից։ Փառատոնի…

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը, – պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն…

Կարդալ ավելին

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը, հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ…

Կարդալ ավելին

Հաշվի առնելով, որ ճանապարհահատվածի փակման նախորդ հրապարակումը.քաղաքապետարան

Հաշվի առնելով, որ ճանապարհահատվածի փակման նախորդ հրապարակումը.քաղաքապետարան

Հաշվի առնելով, որ ճանապարհահատվածի փակման նախորդ հրապարակումը սխալ է ընկալվել, տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով փակվելու է բացառապես Արաբկիր վարչական շրջանի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով:        

Կարդալ ավելին

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ չկա․ ԱԳՆ

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետ չկա․ ԱԳՆ

Այս պահին Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացի ավարտի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ չկա։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին։ Այնուամենայնիվ, ինչպես նշել է փոխնախարարը, գործընթացն առաջ է շարժվում բավականին արագ տեմպերով։ «Մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք…

Կարդալ ավելին

Թուրքական կայքը  հայ–թուրքական սահմանի բացման ժամկետ է նշել

Թուրքական կայքը  հայ–թուրքական սահմանի բացման ժամկետ է նշել

Թուրքական Yesiligdir կայքը Հայաստան–Թուրքիա անցակետի բացման ժամանակահատվախ է նշել։ Yesiligdir կայքը նշել է, թե ըստ ստացված լուրերի, հայ–թուրքական սահմանը նախատեսվում է բացել Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Ըստ կայքի, Թուրքիան եւ Ադրբեջանը փոխադարձաբար դեռ չեն հստակեցրել բացման ամսաթիվը, իսկ վերջնական որոշումը կայացնելու է Թուրքիայի ԱԳՆ–ը։        

Կարդալ ավելին

Ամիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներով

Ամիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներով

 Մարտի 27-ից 29-ը Ամիօ բանկը մասնակցում է տարվա ամենամասշտաբային TOON Expo ցուցահանդեսին: Եթե մտածում եք նոր տուն գնելու, վերանորոգելու կամ կառուցելու մասին, ապա սա հենց այն հնարավորությունն է, որը չպետք է բաց թողնել: Ամիօ բանկի նորարարական տաղավարում ձեզ սպասում են. Հիփոթեքային վարկերի լայն ընտրանի՝ բնակելի և առևտրային գույքի համար Վերանորոգման ու կառուցապատման ֆինանսական լուծումներ Հատուկ առաջարկներ սփյուռքի մեր հայրենակիցների համար Բացառիկ առաջարկներ, որոնք կգործեն միայն ցուցահանդեսի 3 օրերին Այստեղ դուք պարզապես տեղեկատվություն չեք ստանա, այլ…

Կարդալ ավելին

Երևանի մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի

Երևանի մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի

Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։ «ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է…

Կարդալ ավելին
1 13 14 15 16 17 846