Մազի որակը միայն գեղեցկության հարց չէ, այլ՝ ձեր ինքնավստահության հիմքը  

Հայաստանի կլիման իր ազդեցությունն ունի մեր մազերի վրա, որոնք սովորաբար լավ որակի են, բայց նաև ավելի դժվար ենթարկվող և ունեն խնամքի կարիք։ Ոմանք իրենց կոշտ մազերը միշտ փափկացնելու և հարթելու խնդիր ունեն, իսկ ոմանք էլ բարակ մազին ծավալ փոխանցելու խնդիր․ այս հարցում  մենք ունենք արդեն նոր օգնական, որը «Nasri care by Albert»-ն է։

Հիմնադիրը Ալբերտ Նասրին է, որը եկել է Հայաստան Սիրիայի Հալեպ քաղաքից։ Լինելով  ավելի քան 10 տարի վարսահարդար, աշխատելով տարբեր տեսակի ու որակի մազերի հետ՝ հիմա որոշել է ներկայացնել արտադրանք, որը հաճախորդի մազերը կդարձնի առաջին հերթին առողջ և սնուցված, որից հետո արդեն նաև խնամված։  Մազերի հետ կապված խնդիրները տարբեր են, բայց միշտ կան լուծումներ։ Նա ներկայացրել է ութ նոր արտադրանք, որոնք մազերը  վերականգնելու, պաշտպանելու եւ փայլի համար են։ Մազի որակի 3 հիմնական թշնամիներն են ջերմությունը՝  ֆեն, արդուկ, քիմիան՝ ներկ, սպիրտային հիմքով նյութեր, սխալ հարդարում՝ սանրում, ամուր կապում, թաց մազերով քնել։

Այս բոլոր դեպքերի համար մազերը հարկավոր է մշտապես խնամել լավ որակի նյութերով, իսկ եթե դա չեք հասցնում անել սրահ հաճախելով, ապա այս նոր արտադրանքը կգա ձեզ օգնության։ Ութ արտադրանք, որից երկուսը վերականգնող և սնուցող շամպուն, որոնց նաեւ համապատասխան կոնդիցիոներներ կան։ Ներկայացված է նաև սնուցող դիմակ, ջերմապաշտպան սփրեյ՝ «13-ը մեկում», որը ոչ միայն վերականգնում է, այլ չի թողնում մազը վնասվի հարդարման ժամանակ։ Արտադրանքը ներկայացնում է նաև հատուկ սփրեյ, որը մազերը փափկացնում է և դարձնում հեշտ սանրելի։ Վնասված մազերի համար ընկերությունը ներկայացրել է հատուկ յուղ, որի բաղադրիչները 13-ն են։ Այս ամենի հետ նաև ներկայացվում է մազերի պարֆյում՝ հատուկ բույրերով, որոնք չունեն սպիրտային հիմք։ «Nasri care by Albert»-ն ունի առաքման շատ ճկուն համակարգ, դուք կարող եք դիմել նրանց, գրելով պաշտոնական էջին, ու ունենալ ձեր ուզած արտադրանքը ժամեր անց։

Spread the love