«Երևանի գիշերները» մշակութային նախագիծ «Երևանի գիշերները» մշակութային նախագիծը բաղկացած է 6 համերգից՝ 3 դասական և 3 ջազային, որոնք կանցկացվեն Երևանի տարբեր այգիներում։ Նախագծի նպատակն է Երևանի հանրային այգիներում հնչեցնել բարձրարժեք դասական և ջազային երաժշտություն՝ ստեղծելով բաց մշակութային հարթակ ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Հանգստի և զբոսանքի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բաց երկնքի տակ վայելելու հայկական և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները՝ առանց համերգասրահ այցելելու անհրաժեշտության։
Նախագծին մասնակցում են՝ • ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Armenian Colours» ջազային խումբը, «Yerevan-New York” ջազ քառյակը • «Կանտատա» լարային տրիոն և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը Դասական ծրագիր ● Օգոստոսի 25 — Մերգելյան այգի ● Օգոստոսի 31 — Սիրահարների այգի ● Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի Ջազային ծրագիր ● Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի ● Օգոստոսի 27 — Սիրահարների այգի ● Սեպտեմբերի 11 — Մերգելյան այգի Համերգների սկիզբը՝ ժամը 20:00-ին։ Համերգաշարն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ: https://www.facebook.com/share/p/1DYuuFtRiW/?mibextid=wwXIfr
