Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ(ֆոտոշարք)

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ(ֆոտոշարք)

  «Ամիօ բանկ» ՓԲԸ և ԿԳՄՍ նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթավճար տրամադրելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են Ամիօ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ազամատ Խակույը հուշագրի ստորագրումը համարում է պատմական իրադարձություն, որը պետություն և բիզնես համագործակցության միջոցով ստեղծում է նոր չափանիշներ ու հնարավորություններ, ինչը չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք է: «Մեր այս առաջին փոքրիկ քայլն այն բանի ապացույցն է, թե որքան ենք…

Կարդալ ավելին

Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները.Թաթոյան

Կիրանցում ապօրինաբար հանձնվում են տներ, հողամասեր, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները.Թաթոյան

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նաեւ նշել է. «Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու: Նախ,…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել սահմանազատման և սահմանագծման գործընթացից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթաց:        

Կարդալ ավելին

2024-ի 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր

2024-ի 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2024թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 433 անձնագիր, սակայն…

Կարդալ ավելին

Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է 388.09  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.93 դրամ (աճել է 2.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.67 դրամ (աճել է 3.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-385.5 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-419 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է TRT Haber-ը։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը՝ որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։        

Կարդալ ավելին

Մայիսի 18-ին միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»տեղի կունենա ցուցադրության բացում

Մայիսի 18-ին միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում»տեղի կունենա ցուցադրության բացում

2024 թ-ի մայիսի 18-ին՝ ժամը 19։00-ին, միանալով «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Դիսոնանս» ցուցադրության բացումը՝ 18 ժամանակակից նկարիչների մասնակցությամբ, որոնք ընտրվել են հիմնադրամի կողմից հայտարարված բաց կանչի արդյունքում։ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ հարթակ տրամադրելով ժամանակակից արվեստագետներին, բացահայտելով նոր տաղանդներ և նպաստելով նրանց ստեղծագործական աճին և դրանով իսկ նպաստում է Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: «Դիսոնանսը» միավորում է նկարիչների, որոնց ստեղծագործական հայացքները կարող են շատ տարբեր ու հակադիր թվալ,…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ

ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևալ սկզբունքային դիրքորոշումները․ առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է․ առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար․ առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա…

Կարդալ ավելին

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ

ԿԽՄԿ ներկայացուցիչները մայիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին։ Այս մասին հայտնում է  ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել իրենցց հարազատների հետ»,- իր խոսքում նշեց Ամատունին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 5-ի դրությամբ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին…

Կարդալ ավելին

Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի և ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ: Պարոն Սթիվեն Վան Վեյենբերգը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հոլանդիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և…

Կարդալ ավելին
1 2 3 4 391