Կարդալ ավելին
Նորություններ
Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզությունից մեդալ նվաճեց: Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666): Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում մարմնամարզությունից մրցանակակիր ունի. 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում չեմպիոն էր դարձել Էդուարդ Ազարյանը՝ Ալբերտ Ազարյանի որդին: Հիշեցնենք նաև, որ որակավորման փուլի արգելքն Արթուրը հաղթահարել էր 14.866 միավորով: Օգոստոսի 3-ին ևս հայ մարզիկներ մեդալակիր դառնալու հնարավորություն ունեն: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել եզրափակիչ և վաղը ոսկե մեդալի համար պայքարելու է ռուս Մուսա Եվլոևի հետ: 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտ է անցկացնելու Կարապետ Չալյանը: Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մինչև 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում մրցելու է Էլնուր Աբդուրաիմովի հետ (Ուզբեկստան), որին հաղթելու դեպքում կապահովի Օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալ։ Բացի դրանից՝ օգոստոսի 3-ին Հայաստանի օլիմպիական թիմից մրցելույթ կունենան եռացատկորդ Լևոն Աղասյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ), իսկ 14:50-ից Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Կարդալ ավելինՏոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Տոկիո-2020. Բաչկովը 1/4 եզրափակչում է, Դարչինյանը և Մելիքյանն ավարտել են մրցելույթները
Ձեւավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը
Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը: Առաջիկայում ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամները նիստ կգումարեն եւ իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար:
Կարդալ ավելինՄեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
Օգոստոսի 2-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ մինչեւ խորհրդարանի նախագահի ընտրությունն ԱԺ նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը: Նիստը վարողի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Կնյազ Հասանովը հորդորեց պատգամավորներին լինել միասնական, հանդուրժող, որովհետեւ առաջնայինը հայ ժողովրդի անվտանգությունն է, երկրի զարգացումն ու հզորացումը. «Խնդրում եմ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք ներքին տարաձայնությունները եւ մեր…
Կարդալ ավելինԱՅԳԵԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԻԱՅՆ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
«Զրույցը» շարունակում է անդրադառնալ ՀՀ համայնքներում առկա իրավիճակին` ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին: Այսօր անդրադառնալու ենք Արարատի մարզի Այգեզարդ համայնքի անցուդարձին, որտեղ պարբերաբար իրականացվում են նորանոր ծրագրեր` ի նպաստ գյուղի զարգացմանը եւ այգեզարդցու առաջխաղացմանը: Մասնավորապես 2020 թվականի` Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Այգեզարդ համայնքում ասֆալտապատվում է դեպի միջնակարգ դպրոց տանող Մեսրոպ Մաշտոց փողոցի 395 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Նախատեսվում է իրականացնել փողոցի ասֆալտապատում, ճանապարհին հարող մայթի, ջրահեռացման խողովակների և առուների կառուցում:Կբարեկարգվի նաև դպրոցի մուտքի հատվածը։ Գյուղում այս պահին ակտիվ…
Կարդալ ավելինԹերթը կարևոր առաքելություն ունի ոչ միայն համայնքի ընդհանուր դրության լուսաբանման ու հասարակական կարծիքի ձևավորման գործում ՝ այլև համայն հայության համար.
«Զրույց» -ի բացառիկ զրուցակիցն է Պոլսի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանը: Հիշեցնենք , որ լրատվամիջոցը հատել է հարուրամյակի շեմը, որը սփյուռքի մեր հայրենակիցների համար, ոչ միայն լրատվական միջոց է ՝ այլև հայապահպանման միջոցներից մեկը: «Դեռ նախորդ դարասկզբի ժամանակին համընթաց, արևմտահայության շրջանում համայնքային կարևորագույն գործունեություն էր իրականցնում «Ժամանակ» թերթը»,-այսպես սկսվեց մեր զրույց պարոն Քոչունյանի հետ, ով թերթի հիմնադիր Քոչունյաններ Միսաք և Սարգիս եղբայրների ազգի-շառավիղի շարունակողն է: Խոսելով թերթի հիմնադրման նախապատմության մասին մերզրուցակից հիշեց. -Թերթը առաջին…
Կարդալ ավելինՀո Արամ Սարգսյանի որոշելով չի. Արզաքանցյանը իր եւ Գասպարիչի քաղաքական ապահարզանի մասին.Iravunk.com
ՈՍՏԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈւՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈւ ԿԱՌՈւՑՈւՄԸ
Արարատի մարզի Ոստան (Բաջազլու) գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, առաջին բնակիչները վերաբնակություն են հաստատել Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառների բնակավայրերից: Իսկ Ոստան՝ վերանվանվել է 1945 թվականին: Համայնքը այսօր ղեկավարում է 2002 թվականից համայնքապետ ընտրված Հակոբ Խաչատրյանը: Գյուղում կառուցվում է երբեմնի խոնհարված եկեղեցին (1833 թվականի կառույց):Երկարամյա և փորձառու համայնքապետ Հակոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց համագյուղացի և բարերար Մելսիդա Մեջլումյանին, ով կազմակերպում է հիմնական ծախսերը: Բացի այդ մենք ծանոթացանք խնդիրներին ու ձեռքբերումներին: –…
Կարդալ ավելին